Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացրեց ԱԺ

28/11/2014 14:30

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացրեց ԱԺ


Ինչպես և խոստացվել էր, այսօր ԱԺ խմբակցություններին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագիծը:

Քաղաքացիական պայմանագրի պաշտոնական կայքը տրամադրել է նախագիծը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ստորև ներկայացնում եմ խոստացված նախագիծը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին: Նախագծում Սարգսյանի կողմից թույլ տրված՝ պաշտոնանկության հիմքեր տվող գործողությունների կամ անգործության ցանկը սպառիչ չէ: Այստեղ տեղ են գտել միայն նրանք, որոնք հնարավոր է եղել այս պահին դե յուրե հիմնավորել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի պահանջներին համապատասխան»: 

Նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից, քննարկվել և ընդունվել է կառավարման խորհրդի կողմից։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի հիմքով, «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 95-րդ հոդվածով նախատեսված կարգով քննարկելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանի պաշտոնանկության մասին հարցը՝

ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2009 թվականի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆԿ-85-Ն կարգադրությունը:
Փաստահավաք խումբը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի 2008թ. ՆԿ-183-Ն կարգադրությամբ: Ըստ Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգի 1-ին հոդվածի առաջին մասի, Խումբը իրականացնում էր 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանմանը և բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումը: Խմբի աշխատանքները նպատակ ունեին օժանդակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի հունիսի 16-ի Ն-086-4 որոշմամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր առջև դրված խնդիրների իրագործմանը:

Նույն կարգի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Խմբի գործունեությունը դադարում է անհրաժեշտ փաստերը, ինչպես նաև, եթե Խումբը համարում է անհրաժեշտ, փաստերի հնարավոր հակասությունները վերացնելուն ուղղված մեկնաբանությունները Հանձնաժողովին փոխանցելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կողմից պահանջվում է անցկացնել լրացուցիչ քննություն` իրադարձության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով»: Ըստ այսմ, Փորձագետների փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու այլ կարգ, քան դրա գործունեության բնականոն ավարտը, կարգադրությամբ նախատեսված չէ: Սրան հակառակ, Սարգսյանը Խմբի գործունեությունը դադարեցրել է՝ «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգով» չնախատեսված ձեւով՝ այսպիսով չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ:

Փաստահավաք խումբը գոյության ընթացքում հրապարակել է մեկ զեկույց՝ «Ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների հետ կապված ուսումնասիրության արդյունքները» վերնագրով: 2009 թվականի ապրիլի 29-ին հրապարակված այդ փաստաթուղթը ստորագրել են Փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանը, Խմբի անդամներ Ա. Քոչարյանը և Ս. Սաֆարյանը: Զեկույցում Փաստահավաք խումբը բացահայտել է նախաքննության մարմնի, դատախազության, փորձագետի կողմից թույլ տված աղաղակող խախտումներ, որոնց հետևանքով աղճատվել են 2008 թվականի մարտի 1-ին զոհված սպա Համլետ Թադևոսյանի մահվան իրական հանգամանքները:

Փաստահավաք խմբի գործունեության առաջին արգասիք հանդիսացող զեկույցն արդեն լրջագույն կասկածի տակ դրեց 2008թ. Մարտի 1,2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական վարկածը, որի շրջանակներում բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտնվել էին բանտում, հազարավոր քաղաքացիներ ենթարկվել էին հետապնդումների: Փաստահավաք խմբի գործունեության շարունակությունը սպառնում էր Մարտի 1,2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական վարկածի փլուզմամբ, ինչը կարող էր հանգեցնել 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, 2008 թվականից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից թույլ տված քրեական հանցանքների, այդ թվում՝ 2008 թվականի Մարտի 1,2-ին Երևանի կենտրոնում ՀՀ քաղաքացիների սպանությունների բացահայտմանը:

Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը, Խմբում իրենց գործունեության ընթացքում ձեռք բերած տեղեկությունները ի մի բերելով, Խմբի լուծարումից հետո հրապարակեցին ևս չորս զեկույց, որոնք գալիս են հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանը փաստահավաք խմբի լուծարման մասին որոշումը կայացրել է խմբային շահերից ելնելով՝ անձամբ իրեն, Ռոբերտ Քոչարյանին, նրանց աջակցած բազմաթիվ անձանց օրինական քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով: Սույն արարքը առաջացրել է ծանր հետևանքներ, քանի որ՝ 2008 թվականի մարտի 1,2-ին Երևանում տեղի ունեցած սպանությունները չեն բացահայտվել, իշխանությունը շարունակել է բռնազավթված մնալ Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական շրջապատի կողմից:

2. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը թույլ է տվել պետական դավաճանություն, այն է՝ օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց է տվել օգնություն, ինչն արտահայտվել է հետևյալում: 2010 թվականի փետրվարի 2-ին Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություն:

Արձանագրության 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ կողմերը համաձայնեցին նաեւ «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»:

Նույն արձանագրության 3-րդ կետի առաջին պարբերությունը սահմանում է, որ կողմերը «Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ՝ սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով»:

Նույն փաստաթղթի «Արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր» բաժնի «Ձեռնարկվող քայլեր» բաժնում նշվում է. «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով /երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար/՝ հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ»:

ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը:
Ռազմավարության 2.1. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձեւաչափ գլխի, «Թուրքիայի Հանրապետություն» ենթավերնագրի ներքո սահմանված է. «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»: Այսպիսով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր:

«Հայաստանի Հանրապետության ևւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության՝ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով ստեղծելու մասին դրույթը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը՝ նրան տալով պատմական վիճելի իրադարձության կարգավիճակ, որը դեռ պետք է քննության ենթարկվի փորձագետների կողմից:

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի նախագահը «ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը»:

«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության վերը մեջբերված դրույթների տակ ստորագրելով՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող Թուրքիայի Հանրապետությանը օգնություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու գործուն լծակ ստանալու հարցում, ինչը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, այսինքն՝ բնույթով թշնամական գործունեություն է:

3. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2013 թվականի մարտի 18-ին ՀՀ նախագահի նստավայրում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող բնական գազի թանկացման մասին մամուլում շրջանառվող լուրերը համարել է հերյուրանք: Մասնավորապես՝ ասել է (մեջբերում). «Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին: Այո, կարող է նաև թանկանալ, կարող է և չթանկանալ» (մեջբերման ավարտը): Այս հայտարարությունը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվամիջոցներով:

Ի հակառակ Սերժ Ազատի Սարգսյանի՝ վերը մեջբերված հայտարարության, 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում այն ժամանակ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ 2011 թվականի կեսերին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի գինը արդեն իսկ բարձրացած է եղել, ինչի պատճառով 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը «Գազպրոմ» ընկերությունից ստացած բնական գազի դիմաց կուտակել է 300 միլիոն դոլարի լրացուցիչ պարտք: 2013 թվականի դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր, համաձայն որի՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20,007 տոկոսը՝ 63, 333 900 000 դրամ արժողությամբ, փոխանցվել է «Գազպրոմ» ընկերությանը, ինչի հետևանքով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը անցել է «Գազպրոմ» ընկերությանը:

Այսպիսով հիմնավորվում է, որ 2013 թվականի մարտի 18-ին, վերը մեջբերված հայտարարությունն անելու պահին Սերժ Սարգսյանն իմացել է, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող բնական գազի թանկացումը ոչ միայն անխուսափելի է, այլև կայացած փաստ, ու չնայած դրան՝ ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ քաղաքացիներին: Չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ նա այդ լիազորությունների բերումով դեռեւս 2011 թվականին ձեռք բերած տեղեկատվությունը թաքցրել է հանրությունից, այդ տեղեկատվությունը ծառայեցրել է իր և իր ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբային շահերին՝ գիտակցելով, որ այդ տեղեկատվության հրապարակայնացումը էական ազդեցություն կարող է ունենալ 2012 թվականի խորհրդարանական, 2013 թվականի նախագահական և Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ևւ նրա առաջադրած թեկնածուների, այդ թվում՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Ազատի Սարգսյանի արձանագրած արդյունքների վրա:

Սերժ Սարգսյանի կողմից լիազորությունների չարաշահումը ունեցել է ծանր հետևանքներ: Հայաստանի Հանրապետությունը կրել է գույքային առանձնապես խոշոր չափերի վնաս, քանի որ կորցրել է «Հայռուսգազարդ» ընկերությունում իր ունեցած 20,007 տոկոս բաժնեմասը՝ 63, 333 900 000 դրամ արժողությամբ: Ընդ որում, տվյալ գործարքն իրականացվել է ՀՀ օրենսդրության շրջանցմամբ, ինչպես նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի հոդված 1-ում (մեջբերում). «առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների, համաձայնությունների և թույլտվությունների ստացման անհրաժեշտության» (մեջբերման ավարտ):

4. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ թույլ է տվել անգործություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2008-2013 թվականներին Արարատյան դաշտի արտեզյան ավազանից ջրառը հասել է անթույլատրելի մեծ չափերի, ինչի հետևանքով Արարատյան դաշտի արտեզյան ավազանը հայտնվել է էկոլոգիական ճգնաժամի վիճակում: 1984 թվականին Հայկական ԽՍՀ Պաշարների Պետական Հանձնաժողովի No 9475 արձանագրությամբ որոշվել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի համար 34.6 մ3/վ ծավալով ջրառը սահմանել որպես առավելագույն թույլատրելի՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս քանակությամբ ջրառի դեպքում ջրային ռեսուրսների բնական հավասարակշռության վրա բացասական ազդեցություն չի լինի: Այս սահմանմանը հակառակ, 2013 թվականի տվյալներով Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրօգտագործման ծավալները հասել են 55.6մ3/վ: 2008-13թթ. միայն ձկնաբուծության համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների ծավալները աճել են ավելի քան 3 անգամ՝ 12 մ3/վ-ից դառնալով 35.4մ3/վ: Այս ամենի հետևանքով Արարատյան արտեզյան ավազանում դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվել է 32 760 հա-ից մինչեւ 10 706 հա: 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվել է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից: Խմելու-կենցաղային եւ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր այլեւս չի շատրվանում: Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք չի շատրվանում: Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը էականորեն կրճատվել են՝ վտանգելով Մեծամորի ատոմակայանի աշխատանքը: Վտանգվել է 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը: Արարատյան դաշտի հողատարածքների ոռոգման նորման ավելացել է 10-20%-ով: Այսպիսով, ուղղակի վտանգի տակ են դրվել Հայաստանի Հանրապետության ջրի ռազմավարական պաշարները:

ՀՀ Սահմանադրության Հոդված 10-ը սահմանում է. «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը»: Սահմանադրության հոդված 49-ը սահմանում է. «Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

Չնայած հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ահազանգերին՝ Սերժ Սարգսյանը չի կատարել Սահմանադրության 49-րդ հոդվածի պահանջները, այն է՝ չի հետևել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը, ինչի հետևանքով կոպտորեն խախտվել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջը, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մսխման տեսքով: Ավելին, 2008-2014թթ. վարչապետ, Ջրի ազգային խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ կառավարության 2014թ. ապրիլի 13-ի հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը 2014թ. հունիսի 26-ի, ՆՀ-159-Ա հրամանագրով նշանակել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այսինքն՝ վստահել է բարձր պետական պաշտոն և միջոցներ չի ձեռնարկել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մսխման պատասխանատուների գործունեությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով քննելու համար:

Սերժ Սարգսյանը առաջնորդվել է խմբային շահերով, որովհետև իր քաղաքական շրջապատի ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքները խոշոր շահեր ունեն Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրօգտագործման ոլորտում:

5. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունն առաջադրել է Ազգային ժողովին՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու համար:

2011-13թթ. լինելով ՀՀ զինվորական դատախազ՝ Գեւորգ Կոստանյանը 2013 թվականի հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի նախաքննության նկատմամբ իրականացրել է դատավարական ղեկավարում: Կոստանյանը դեպքից անմիջապես հետո արել է նախաքննության ընթացքը կանխորոշող հրապարակային հայտարարություններ՝ պնդելով, թե Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել արյունահեղության ողջ ընթացքում։ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվել են հիմնավոր փաստեր, որ Գևորգ Կոստանյանը կեղծել է նշված գործին առնչվող ապացույցները, խեղաթյուրել փաստերը:

Մասնավորապես՝ տեղի ունեցած իրադարձությունների տեսաձայնագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դեպքի վայրում Ավետիք Բուդաղյանին հասցված մահացու կրակոցից առաջ նրան կանչում է քրեական գործով չպարզված անձ: Նախաքննության մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու Բուդաղյանին կանչող անձի ինքնությունը: Նաև՝ չնայած Բուդաղյանին հասցված մահացու հրազենային վնասվածքը ունի վերևից ներքև ուղղություն, նախաքննության մարմինը այդ կրակոցը վերագրել է Բուդաղյանի հետ միևնույն հարթության վրա գտնվող անձանց, ովքեր չէին կարող այդպիսի վնասվածք հասցնել: Քրեական գործի տվյալների այս կեղծումները տեղի են ունեցել ՀՀ Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ղեկավարության ներքո, նրա դատախազական ցուցումներով: Կոստանյանի կողմից վերը նշված գործողությունները կատարելու մասին հրապարակումներն ու փաստերը հասու են եղել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, ով ի հեճուկս հիմնավոր այդ փաստերի, Կոստանյանին առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, այսպիսով իր պաշտոնական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Այս գործողությունը առաջացրել է ծանր հետևանքներ, քանի որ հանցանք կատարած անձինք մնացել են անպատիժ, խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ 14.1 հոդվածով ամրագրված սկզբունքը, համաձայն որի՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, ՀՀ Սահմանադրության 49 հոդվածով ամրագրված սկզբունքը, համաձայն որի՝ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

6. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2014 թվականի ապրիլի 13-ին ստորագրված ՆՀ-49-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին: 2014 թվականի ապրիլի 26-ի ՆՀ-81-Ա հրամանագրով ՀՀ ֆինանսների նախարար է նշանակել Գագիկ Խաչատրյանին: Հովիկ Աբրահամյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին 2014թ. փետրվարի 14-ին ներկայացրած 2013թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է ավելի քանի երկու միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ: Գագիկ Խաչատրյանը 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2013թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է ավելի քան երկու միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ: Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրություններից տեղեկանում ենք, որ նրանք վերջին 18-19 տարվա ընթացքում զբաղեցրել են բացառապես պետական պաշտոններ:

2011 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արդյունաբերողների ևւ գործարարների միության համագումարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է (մեջբերում). «Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջև: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը և ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից» (մեջբերման ավարտ):

2014 թվականին ՀՀ կառավարության անդամներ նշանակելիս Սերժ Սարգսյանը չի իրագործել Հայաստանի հանրության առաջ հրապարակայնորեն իր ստանձնած պարտավորությունը և կառավարության երկու առանցքային պաշտոններում է նշանակել մարդկանց, ովքեր պետական պաշտոնավարման ընթացքում հաջողակ բիզնեսմենին հատուկ դրամական միջոցներ են կուտակել, ինչը պետք է համարվի կոռուպցիայի ուղղակի դրսեւորում: Այդ եւ այդօրինակ նշանակումները ՀՀ քաղաքացիների եւ միջազգային հանրության առաջ հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով, Սերժ Սարգսյանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչը ունեցել է ծանր հետևանքներ՝ սեփական քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության հեղինակազրկման տեսքով: Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում ՀՀ նախագահի լիազորություններն օգտագործելով, ստեղծել է կոռուպցիոն կապերով կապված անհատների կառավարման համակարգ, որի նպատակը ապօրինի միջոցներով 2008 թվականին բռնազավթած իշխանության պահպանումն է: Կոռուպցիոն այդ համակարգի գործունեության արդյունքում Սերժ Սարգսյանի ընտանիքը, կոռուպցիոն համակարգում ընդգրկված պաշտոնյաններն ու գործարարները կուտակել են հսկայածավալ հարստություն, ինչը Հայաստանի Հանրապետության համար ունեցել է ծանր, աղետալի հետեւանքներ: Պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում աղքատությունը Հայաստանում աճել է՝ 26.5 տոկոսից հասնելով 32.5 տոկոսի:

7. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչն արտահայտվել է հետեւյալում. 2014 թվականի սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության՝ «Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ նշանակելու մասին» N1044-Ա որոշումը: ՀՀ կառավարությունը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել 2014թ. սեպտեմբերի 25-ին: Կառավարության նիստում, սակայն, Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշում չի կայացվել:

ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն. «Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով»:

ՀՀ նախագահի՝ 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 90-րդ կետը սահմանում է. «կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է նիստին մասնակցող՝ կառավարության անդամների կեսից ավելին: Քվեարկությունը կատարվում է «կողմ» կամ «դեմ» ձայներով: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը վճռորոշ է»:

Իրավական այս դրույթին հակառակ, Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու հարցով քվեարկություն կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստում տեղի չի ունեցել, ինչը հիմնավորվում է ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի ձայնագրությամբ: Այսպիսով, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, վավերացնելով ՀՀ կառավարության՝ «Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ նշանակելու մասին» N1044-Ա որոշում կոչված փաստաթուղթը, չի կատարել ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված իր աշխատանքային պարտականությունները՝ չի հետևել Սահմանադրության պահպանմանը, չի ապահովել գործադիր իշխանության բնականոն գործունեությունը և ՀՀ Կառավարության որոշումները վավերացնելու լիազորությունն օգտագործել է իր ծառայության շահերին հակառակ, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով Սյունիքի մարզպետ չնշանակված անձը տիրացել է Սյունիքի մարզպետի կարգավիճակին:

8. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը անցել է իր պաշտոնական լիազորությունների սահմանը, ինչն արտահայտվել է հետևյալում. ս/թ սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը որպես Հայաստանի Հանրապետության նախագահ հյուրընկալվել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ եւ ներկաներից մեկի հարցին ի պատասխան ասել է (մեջբերում). «Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել» (մեջբերման ավարտ): Սերժ Սարգսյանը այսպես խոսել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանի Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացի Շանթ Հարությունյանի մասին: Սարգսյանի հայտարարության պահին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում էր տվյալ գործով դատավարությունը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, և գործով դատավճիռ չէր կայացվել: Սարգսյանի նշված հայտարարությունը լայնորեն լուսաբանվել է հայաստանյան լրատվամիջոցների կողմից եւ ենթադրաբար հասու է եղել գործը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այսպիսով, Սերժ Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը եւ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում հանդես գալով որպես այդպիսին, Շանթ Հարությունյանին մեղադրել է հանցագործություն կատարելու մեջ, չնայած տվյալ գործով որևէ դատավճիռ հրապարակված չի եղել, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չի ունեցել:

ՀՀ Սահմանադրության հոդված 21-ը սահմանում է. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ՀՀ Սահմանադրության հոդված 5-ը սահմանում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Շանթ Հարությունյանին հանցագործություն կատարած անձ հայտարարելու որևէ լիազորություն չուներ, այսպիսով՝ անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. խախտվել է ՀՀ քաղաքացի Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը, խախտվել են ՀՀ Սահմանադրության 21-րդ և 5-րդ հոդվածները: Շանթ Հարությունյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 2014թ. հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի վերը բերված գործողությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով (Պետական դավաճանություն), 308 հոդվածի երկրորդ մասով (Պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 309 հոդվածի երրորդ մասով (Պաշտոնական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇԵՑ.

ա) ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասին համաձայն պաշտոնանկ անել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին:


բ) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան Այսօր, 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին Այսօր, 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա Այսօր, 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր Այսօր, 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Այսօր, 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը 27/04/2024 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից 27/04/2024 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել 27/04/2024 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները 27/04/2024 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից 27/04/2024 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին 27/04/2024 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» 27/04/2024 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում 27/04/2024 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան 27/04/2024 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին 27/04/2024 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից 27/04/2024 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 27/04/2024 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին 27/04/2024 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան 27/04/2024 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 27/04/2024 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին 27/04/2024 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ

Տվյալ բաժնի վերջին նյութերը