Վարորդները նախատոնական շրջանում խուսափում են ուղևորներից հինգ կամ տասը հազար դրամանոցներ վերցնել
28/11/2014 09:15

Վարորդները նախատոնական շրջանում խուսափում են ուղևորներից հինգ կամ տասը հազար դրամանոցներ վերցնել

Մայրաքաղաքի ավտոբուսների և երթուղայինների վարորդները նախատոնական այս շրջանում խուսափում են ուղևորից վերցնել հինգ կամ տասը հազար դրամանոցներ։ Եվ այդպես է ամեն տարեվերջին: Այս մասին «Հայկական Ժամանակի» թղթակցին պատմել է վարորդներից մեկը:

Նա դա պատճառաբանել է նրանով, որ Ամանորի նախաշեմին, երբ մեծ ծավալի առևտուր է լինում, շուկա մեծ ծավալի կեղծ թղթադրամներ են «լցվում», հատկապես խոշոր 5 և 10 հազար դրամանոցներ: Նախօրեին մեծ թղթադրամից հրաժարվելու նման դեպք է տեղի ունեցել թիվ 10 երթուղայինում: Երեկոյան ժամին ուղևորը փորձել է ուղեվարձը վճարել տաս հազարանոց դրամով, վարորդը հրաժարվել է «ստանալ»՝ ասելով, որ հատկապես երեկոյան և վաղ առավոտյան ժամերին, երբ լուսավորությունը թույլ է, խոշոր գումարներ չի ընդունում:

«Ավելի լավ է ես 100 դրամը չստանամ, քան ֆալշ փողի դիմաց 9900 դրամ մանր վերադարձնեմ»,- «Հայկական Ժամանակի» թղթակցին պարզաբանել է երթուղայինի վարորդը։

Ամանորի նախաշեմին դրամանենգության դեպքերն ավելանու՞մ են, թե՝ ոչ, այս շրջանում ահազանգեր ստացվել են՝ ոստիկանությունից պատասխանել են, որ դրամանենգության դեպքերը կոնկրետ Ամանորից առաջ չեն ավելանում:

Վարորդները նախատոնական շրջանում խուսափում են ուղևորներից հինգ կամ տասը հազար դրամանոցներ վերցնել