Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենը կալանավորվել է

28/11/2014 13:10

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենը կալանավորվել է


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Մարգարյանը, զբաղեցնելով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ, 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների:

Արդյունքում` պետական բյուջեից ՊՈԱԿ-ին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 46.535.970 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ամենամյա և ֆիզիոլոգիական արձակուրդայինների համար տրվող գումարները:

Բացի այդ, 2004-2014 թվականների ընթացքում Գ.Մարգարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանի և կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ, հաշվարկել է ՊՈԱԿ-ում փաստացի չաշխատող 4 աշխատակցի, սակայն նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին և ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ ՊՈԱԿ-ի միջոցներից վատնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.747.358 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գայանե Մարգարյանին 2014 թվականի նոյեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար, և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելու համար:
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Գ.Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասել էր, որ նոյեմբերի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ժամը 14:00-ին, նշանակված է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերված անօրինությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը պատշաճ  քննության  չենթարկելու, գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չիրականացնելու և դատախազական պատշաճ վերահսկողություն չիրականացնելու մասին դիմումի քննությունը:

Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում մինչև օրս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ինչպես նաև չեն հարցաքննվել գործին անմիջական առնչություն ունեցող պաշտոնատար անձինք:

«Այսօր քննիչը և դատախազը պետք է բացատրեն, թե ինչո՞վ է պայմանավորված այս 7 ամսվա անգործությունը: Միգուցե այսօր հայտնեն, որ մեղադրանք է առաջադրվել որևէ անձի, ինչպես նաև տրամադրեն գործի նյութերը»,-ասել էր նա:

Փաստաբանի խոսքով՝ այն հանգամանքը, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը շարունակում է պաշտոնավարել, կարող է խոչընդոտել գործի օբյեկտիվ քննությանը:

«Ֆ. Բերիկյանը 3 անգամ եղել է դպրոցում և որևէ խախտում չի նկատել, թեև մեր հետ զրույցում գիշերօթիկի աշխատակիցները պատմել են, որ դպրոցում տեսել են միայն մոտ 30 աշխատակիցների, սակայն աշխատավարձ դուրս է գրվել ավելի քան 70 հոգու համար: Եվ խոսքը միայն այդ դպրոցը չէ, մեր բյուջեի զգալի մասը այդ նախարարության միջոցով հատկացվում է նման դպրոցներին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել նաև այդ դպրոցի ուսուցիչների կողմից երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում էր.

«Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:

Այս ամենը բացահայտվել է Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից, որը ստեղծվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով:

Ի դեպ, նախորդ այցելությունների ընթացքում, Օմբուդսմենի ներկայացուցիչների կողմից հաստատության տնօրենին բազմաթիվ անգամ զգուշացվել է ժամկետանց սննդի չօգտագործման, սննդի պահման պայմանների ապահովման և այլ խնդիրների շտկման անհրաժեշտության մասին»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված այցելել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ազատվել էր աշխատանքից` հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը:

Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր Այսօր, 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների Այսօր, 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար Այսօր, 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի Այսօր, 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Այսօր, 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել Այսօր, 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան Այսօր, 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) Այսօր, 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան Այսօր, 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան Այսօր, 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ Այսօր, 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում Այսօր, 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Այսօր, 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում Այսօր, 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) Այսօր, 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի Այսօր, 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ Այսօր, 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) Այսօր, 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ Այսօր, 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Այսօր, 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Այսօր, 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը 02/05/2024 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել 02/05/2024 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ 02/05/2024 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան 02/05/2024 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 02/05/2024 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք 02/05/2024 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել 02/05/2024 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին 02/05/2024 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF 02/05/2024 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes 02/05/2024 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 02/05/2024 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ 02/05/2024 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/05/2024 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին