Վարդենիս-Մարտակերտ.  Ի՞նչ փուլում է ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի վերականգնումը

28/11/2014 14:24

Վարդենիս-Մարտակերտ. Ի՞նչ փուլում է ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի վերականգնումը


Այս գիշեր անցկացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2014»-ը, որի ընթացքում հանգանակվեց 12 մլն 399 հազար 550 դոլար գումար: Ինչպես անցած տարի, այս տարի ևս նախատեսված է ամբողջ գումարն ուղղել Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի վերականգնմանը:

Մինչ այդ` նոյեմբերի սկզբին, մեր թղթակիցն այդ ճանապարհով գնացել է Մարտակերտ և նկատել, որ այն տեղ-տեղ անգամ ասֆալտապատ է, սակայն որոշ հատվածներում դեռ ընթանում են հողային աշխատանքներ:

Aysor.am-ը ճանապարհի վերականգնման համար պատասխանատու բոլոր կառույցներից հետաքրքրվել է` ի՞նչ փուլում են աշխատանքներն ու, ի վերջո, կա՞ արդյոք մոտավոր ժամկետ ճանապարհի վերջնական վերականգնման ու շահագործման հանձնելու վերաբերյալ:

Այսպիսով, ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ճանապարհն ունի 116 կմ երկարություն և 10 մ լայնություն, որից երթևեկելի (ասֆալտապատ) մասը կլինի 7 մետր (մյուս հատվածները հողապատ կողնակներն են):

Ինչպես պարզվեց, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը պատասխանատու է Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհի միայն մի փոքր` մոտ 13կմ երկարությամբ հատվածի համար:

Դրա վերաբերյալ նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ հոկտեմբերի 28-ի դրությամբ ավտոճանապարհի Սոթք-Քարավաճառ խաչմերուկի 1-ին տեղամասից ամբողջովին հիմնանորոգվել է 12.15 կմ երկարությամբ ճանապարհահատված: Ընդ որում` «Հայաստան» համահայկական հիմնադրամ ուղարկած մեր հարցմանն ի պատասխան նշվեց, որ այդ հատվածի 10.8 կմ-ում արդեն իրականացված է ասֆալտապատում, ինչպես նաև ավարտված են ինժեներական ցանցերի և 6 կամուրջների կառուցման աշխատանքները:

Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ավտոճանապարհի Սոթք-Քարավաճառ խաչմերուկի 1-ին տեղամասի 13.65 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը:

Այդ հատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար կնքված պայմանագրի արժեքը կազմում է 1 մլրդ. 699 մլն. ՀՀ դրամ, իսկ 2014 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ կատարված աշխատանքների համար ընկերությանը վճարվել է 1 մլրդ. 133 մլն. ՀՀ դրամ:

Համաձայն նույն պայմանագրի` որպես Սոթք-Քարավաճառ խաչմերուկի 1-ին տեղամասի (13.65 կմ) վերականգնման աշխատանքների ավարտ սահմանված է այս տարվա նոյեմբերի 30-ը:

Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհի մյուս հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեցինք նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամ և ԼՂՀ Քաղաքաշինության նախարարություն:

Վերջինս մեզ տրամադրեց ճանապարհի բոլոր հատվածներում աշխատանքներ կատարելու մրցույթը շահած ընկերությունների տվյալները. Ըստ պատասխանի` կայացած մրցույթը շահել են արցախյան 6 կազմակերպություն.

1. «Կապավոր» ՍՊԸ ` Վարդենիս-Սոթք տեղամաս` 22.05 կմ,
2. «Դորոժնիկ» ՍՊԸ ` Սոթք-Քարվաճառի խաչմերուկ տեղամաս` 17.85 կմ,
3. «Վրեժ» ՓԲԸ` Սոթք-Քարվաճառի խաչմերուկ տեղամաս` 8.47 կմ,
4. «Քարավան» ՍՊԸ` Քարվաճառի խաչմերուկ-Դրմբոն տեղամաս` 32.4 կմ,
5. «Վիրաժ» ԱԿ `Քարվաճառի խաչմերուկ-Դրմբոն տեղամաս` 10.4 կմ,
6. «Ճանշին» ՓԲԸ ` Դրմբոն-Մարտակերտ տեղամաս`14.9 կմ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ ներկայացրեց ընթացող աշխատանքները ճանապարհի բոլոր տեղամասերում: Այսպիսով`

«Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Սոտք-Քարվաճառ, 1-ին տեղամաս (13.65կմ 1-ին և երկրորդ փուլեր) և Սոտք-Քարվաճառի խաչմերուկ, 2-րդ տեղամաս (8.4կմ, առաջին փուլ) 1-ին տեղամասում հողային աշխատանքները մոտենում են ավարտին, իրականացված է ասֆալտապատում 10.8կմ հատվածում: Ավարտված են ինժեներական ցանցերի և 6 կամուրջների կառուցման աշխատանքները: 2-րդ տեղամասում ընթանում են հողային աշխատանքներ:

Ավտոճանապարհի Քարվաճառի 3-րդ. 4-րդ և 5-րդ տեղամասերում հիմնական հողային աշխատանքներն ավարտվել են: Ներկայումս կատարվում են շեպերի ուղղում և տեղադրվում են ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ:

Ավտոճանապարհի Քարվաճառ խաչմերուկից դեպի Չարեքթար 22.4կմ (2 տեղամաս) կատարվում է կամուրջների վերանորոգում:

Ավտոճանապարհի Չարեքթար-Դրմբոն 20.4 կմ հատվածի (2 տեղամաս) վրա` Գետավան գյուղի հատվածում, կատարվում են եզրաքարերի կառուցման աշխատանքներ:

Դրմբոն-Ալիշան-Մեծ Շեն 14.8կմ հատվածի վրա ավարտին են մոտենում հողային աշխատանքները:

Մեծ Շենից Մարտակերտ 8.2կմ հողային աշխատանքներն ավարտված են: Կատարվում են ինժեներական կառույցների տեղադրման աշխատանքներ, ներառյալ ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ:

Ներկայումս ճանապարհը պատված է խտացված հողային պաստառով և երթևեկելի է բոլոր տեսակի մեքենաների համար»:

Հիմնադրամից հետաքրքրվեցինք նաև ճանապարհի հետ կապված ֆինանսական հարցերով.

«Ճանապարհի ընդհանուր արժեքը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 13 միլիարդ ՀՀ դրամ: Իսկ մինչ այժմ կատարված աշխատանքների ծավալը կազմում է 4.570.000.000 ՀՀ դրամ` ներառյալ նախագծումը, շինաշխատանքները և տեխնիկական ու հեղինակային հսկողությունը:

Առաջին փուլով ստանձնած աշխատանքներն, ինչպես և նախատեսված է պայմանագրերով, կավարտվեն տարեվերջին: Այս տարվա դրամահավաքը կուղղվի ճանապարհի երկրորդ փուլով նախատեսված` ասֆալտապատման աշխատանքներին, իսկ ճանապարհի ամբողջական աշխատանքների ավարտի մասին հնարավոր կլինի հայտարարել միայն դրամահավաքի արդյունքների ամփոփումից հետո»:

Եվ, ի վերջո, շատ է խոսվում այս ճանապարհի կարևորագույն ռազմավարական նշանակության մասին: ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունից հետաքրքրվեցինք`ի՞նչ կտա այն Արցախի հյուսիսին:

«Այս ճանապարհը մեծ կարևորություն ունի տնտեսական և հումանիտար տեսակետից ու, ինչպես բազմիցս նշվել է, այն այլընտրանքային և ռազմավարական նշանակության ճանապարհ է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի աշխարհաքաղաքական պայմաններում:

Երևան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց հետո սա երկրորդ ճանապարհն է, որն իրար է կապում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն: Այս մայրուղին առաջին հերթին կարևոր է ԼՂՀ Մարտակերտի ու Շահումյանի շրջանների համար, որոնք տնտեսական առումով կապված են հատկապես ՀՀ Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջանին:

Մոտ 30 գյուղ կստանան տնտեսական զարգացման հեռանկար: Նորակառույց ճանապարհը թույլ կտա խթանել ԼՂՀ նշված շրջաններում վերաբնակեցումն ու սոցիալ-տնտեսական զարգացումը: ճանապարհի հարակից տարածքներում նախատեսվում է կառուցել հասարակական նշանակության օբյեկտներ, որը խթանելու է նաև տուրիզմը Շահումյանի ու Մարտակերտի շրջաններում, իսկ դրանք հարուստ են մշակութային կոթողներով: Հանքարդյունաբերության տեսակետից նույնպես ակնկալվում է արձանագրել մեծ առաջընթաց»:

Երեկ` «Հեռուստամարաթոն-2014»-ի եթերում, նույն` ճանապարհի նշանակության մասին հարցը, տրվեց նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Սրբազանին, ում պատասխանով էլ ցանկանում ենք ավարտել ճանապարհի նշանակության վերաբերյալ քննարկումները.

«Մարդու մարմինը մի քանի երակ ունի, մի երակով` ապրել չի կարող: Նույն սկզբունքով` երկիր էլ պիտի մի քանի երակ ու կապող ճանապարհներ ունենա»,- ասաց Սրբազանն ու ավելացրեց.

«Այստեղ գալուց առաջ մեր զինվորների հետ հանդիպեցի` ասացին` բարի գնաք ձեր գործով ու բարի լուրերով վերադառնաք, քանի որ այդ ճանապարհը մեզ ու բոլորիս շատ է պետք: Այդ ճանապարհը բոլորիս համար անվտանգության ճանապարհ է լինելու…»


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) Այսօր, 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ Այսօր, 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի Այսօր, 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 03/05/2024 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով 03/05/2024 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ 03/05/2024 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ 03/05/2024 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 03/05/2024 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր 03/05/2024 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների 03/05/2024 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը