Աշոտ Թավադյան. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրեց գազի գնի 30%-ով նվազման
29/11/2014 13:20

Աշոտ Թավադյան. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրեց գազի գնի 30%-ով նվազման

Ինտեգրացիոն գործընթացները հետապնդում են արտահանման խթանման, տնտեսական անվտանգության մեծացման և աշխատատեղերի բացմանը նպատակ: Մինչ այդ մենք դրսից ստանում էինք տրանֆերտներ և զբաղված էին ներքին շուկայի սպասարկմամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ի՝  ԵՏՄ-ին անդամակցության հետևանքներին, ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է ստեղծի այնպիսի տնտեսություն, որը միտված է լինելու արտահանման խթանմանը:

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրեց նրան, որ մենք ստացանք գազի գնի նվազում 30%-ով, ստացանք 270 միլիոն դոլար վարկ, որպեսզի արդիականացնենք մեր ատոմակայանը և այլն»,- նշեց Ա.Թավադյանը:

Եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին, նրա խոսքով,  Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն, բացի այդ, այդ երկրները մաքսատուրքեր կկիրառեն հայկական ապրանքների նկատմամբ և կբարձրանա Հայաստանի համար գազի գինը:

«Ռուսաստանը խոստացել է 2 միլիարդ ներդնել Հայաստան, որն ուշանում է, քանի որ ռուսական կողմի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Ներդրումներն անպայման լինելու են, ուղղակի դրանց ներդրումը մի քիչ հետաձգվում է»,-  եզրափակեց խոսքը Ա. Թավադյանը: