Արարատ Զուրաբյան. Մոտ ապագայում կլինեն քաղաքական նոր միավորումներ
29/11/2014 10:14

Արարատ Զուրաբյան. Մոտ ապագայում կլինեն քաղաքական նոր միավորումներ

«Հրապարակը» զրուցել է ՀՀՇ կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանի հետ: Հարցին` հնարավո՞ր է միանաք որևէ ուժի կամ Նիկոլ Փաշինյանի շարժմանը, որն արդեն Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտարարելու նախագիծ ունի, Զուրաբյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ մոտ ապագայում կլինեն քաղաքական նոր միավորումներ, քայլեր, և մեր մասնակցությունն այնտեղ, բնականաբար կլինի»:

Հարցին` արդյոք համամիտ է  եռյակի առաջ  քաշած` Ընտրական օրենսգրքի փոփոխություններ կատարելու պահանջի հետ` անցումը 100 տոկոս համամասնականի, Զուրաբյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա որևէ քաղաքական ուժ,  բացի ՀՀԿ-ից, որ  կողմնակից չլինի այդ առաջարկին: Բոլորն են արտահայտել` նաև մենք: Դա բացառիկ ցանկալի է: Ակնհայտ է, ո մենք այդ հարցում  ինչպես ոչ իշխանական ուժերն ու ընդդիմությունը, համակարծիք ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Արարատ Զուրաբյան. Մոտ ապագայում կլինեն քաղաքական նոր միավորումներ