Գագիկ Մինասյան. Դրամի արժեզրկումը ոչ մի խնդիր չի առաջացնի
05/12/2014 09:22

Գագիկ Մինասյան. Դրամի արժեզրկումը ոչ մի խնդիր չի առաջացնի

2015թ. պետական բյուջեի նախագծում դոլարի փոխարեն հաշվարկված է 411 դրամ, այնինչ, վերջին օրերին դրամի արժեզրկման պատճառով այն հասել է 450 դրամի: Ասել է թե՝ մի քանի օրվա մեջ բավական մեծ տատանումներ են տեղի ունեցել:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից «Չորրորդ իշխանությունը» հետաքրքրվել է՝ ինչու մինչև բյուջեի ընդունումն իրենք համապատասխան փոփոխություն չարեցին: «Բյուջետային համակարգի մասին օրենքը հստակ սահմանում է, թե որ օրվա տվյալներով է արձանագրվում բյուջեն: Որովհետև դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են, դրանք կարող են լինել և նոյեմբերին, և դեկտեմբերին, և հունվարին և այլն: Ու որպեսցի տարակարծություններ չլինեն, օրենքում հստակ սահմանված է, թե որ օրվա փոխարժեքով է ձևավորվում բյուջեի նախագիծը»»,- ասել է նա։ 

Մի քանի օրվա մեջ դրամն արժեզրկվեց ավելի քան 10 տոկոսով,  ուստի, թերթը Մինասյանին հարցրել է`  արդյոք դրա հետևանքով խնդիրներ չե՞ն ծագի.  «Ինչ խնդիր կարող է լինել, և հետո՝ վաղը  կարող է դրամը կտրուկ արժևորվի մենք ամեն անգամ չենք կարող փոխել այն»,- հավելել է նա:

Գագիկ Մինասյան. Դրամի արժեզրկումը ոչ մի խնդիր չի առաջացնի