Ավտոմեքենաների գազը թանկացել է
11/12/2014 09:08

Ավտոմեքենաների գազը թանկացել է

«Երեկվանից զգալիորեն թանկացել է ավտոմեքենաների գազալիցքավորման գինը: Եթե գազալցակայաններում մեկ խմ գազը արժեր միջինը 190 դրամ, ապա երեկվանից գործում է նոր գին՝ 200 դրամ: Կանխատեսվում է, որ առաջիկայում գազը էլ ավելի կթանկանա:

Խնդիրն այն է, որ ի տարբերություն բնակիչների  այլ փոքր բաժանորդների գազալցակայանները «Գազպրոմ-Արմենիայից» գազը գնում են դոլարի հաշվարկով՝ 1000 խմ-ը 277 դոլարին համարժեք դրամով: Դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը հանգեցրել է գազալիցքավորման ինքնարժեքի բարձրացմանը»,- գրել է «Հայկական Ժամանակը»։

Ավտոմեքենաների գազը թանկացել է