Թանկացումները «թանկ» են նստում գյուղացու վրա
12/12/2014 09:45

Թանկացումները «թանկ» են նստում գյուղացու վրա

«Իրատես de facto»-ն գրում է. «Գյուղական համայնքներում թանկացումների ալիքն իր «սև» գործն արդեն անում է: Այս օրերին շատ գյուղերում անասունների հիմնականում՝ կովերի մորթ է արվում, քանի որ պահելու հնարավորություն չկա:

Ռուսաստանից ակնկալվող գումարները չկան կամ, ավելի ստույգ, ռուբլու արժեզրկմանը զուգահեռ եղածն էլ փոշիացել է: Իսկ խոտը թանկացել է, եւ գյուղացին հնարավորություն չունի գնելու: «Մի տուկ խոտը մի կիլոգրամ մսի գնի է հասել, ո՞նց առնենք»,- դժգոհում են ու նկատում, որ եթե թանկացումների շղթան այսպես շարունակվի, ոչ մի անասուն չեն պահի:

Թանկացումները «թանկ» են նստում գյուղացու վրա