12/12/2014 14:36
Ծեծել են ընդդիմադիր պատգամավորի, բա որ ՀՀԿ-ական ծեծեի՞ն. ԱԺ-ն հրաժարվում է դատապարտել
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստը բուռն ընթացք ստացավ, առիթն էլ` նախօրեին երեկոյան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց դատապարտող հայտարարություն ընդունել` Արամ Մանուկյանի միջադեպի հետ կապված, քանզի.
«Դեպքը դատապարտելի է: Իրավապահ մարմինները պետք է անեն ամենը, որպեսզի գործը բացահայտվի ու մեղավորներին հանրությանը ներկայացվեն»,- շեշտեց նա` հիշեցնելով, որ վերջին շրջանում սա եզակի երևույթ կրող դեպք չէ, այլ դեպքերի շարան` ավտոմեքենաների հրկիզում, ազատամարտիկներին ծեծել, հիմա էլ սա: Սակայն պատգամավորի առաջարկին միացավ միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀԿ-ականները մերժեցին առաջարկը:
Որպես արդարացում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, թե հայտարարության կարիք չկա, քանզի ամեն պատգամավոր դատապարտում է այս երևույթը:
Ասել է թե` ընդդիմադիր պատգամավորի են ծեծի ենթարկել, բա որ ՀՀԿ-ական լիներ նրա փոխարեն: