Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ
13/12/2014 10:34

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի կանոնակարգի 7-րդ կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ»,-ասված է Նախագահի հրամանագրում:

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ