15/12/2014 10:14
Հանրապետության տարածում սպասվում է ձյուն, անձրև և մառախուղ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանի շրջաններում զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյուն:
Դեկտեմբերի 16-19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօր Երևանում հնարավոր է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: