Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հայր է դարձել
16/12/2014 15:25

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հայր է դարձել

Հայ շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հայր է դարձել: Ծնվել է նրա առաջնեկը՝ Սարգիսը:  

«Քանի որ ես կրում եմ պապիկիս եղբոր անունը, որդուս որոշեցինք պապիկիս անվամբ կոչել»,- Life.panorama.am-ի հետ զրուցում ասաց նորաթուխ հայրիկը:

Նա նաև տեղեկացեց, որ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում: 

Գաբրիելն առայժմ  հրաժարվեց տրամադրել փոքրիկի լուսանկարը՝ նշելով, որ դեռ վաղ է: Հիշեցնենք, որ Գաբրիել Սարգսյանը և Լիաննա Սարգսյան-Ավոյանն ամուսնացան 2013 թվականի հունիսի 28-ին:

 

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հայր է դարձել