16/12/2014 13:39
ՕԵԿ-ը միացավ եռյակին
Քիչ առաջ ԲՀԿ խմբակցությունում ավարտվեց եռյակի նիստը, որին այս անգամ միացել էր նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը:
Նշենք, որ եռյակի վերջին նիստը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս առաջ:
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ մեկ ժամից ԱԺ-ում ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը հանդես կգան համատեղ ասուլիսով, որում կտեղեկացնեն իրենց հետագա քայլերի ու անելիքների մասով: