Բանկերը դոլար չեն վաճառում
17/12/2014 09:05

Բանկերը դոլար չեն վաճառում

«Հայկական Ժամանակը» գրել է. «Հայաստանյան բանկերում հրաժարվում են դոլարի վաճառք իրականացնել: Դա պարզեցինք երեկ՝ մի քանի բանկերով շրջայցի արդյունքում: Բանկերը, լավագույն դեպքում, սահմանափակ քանակով դոլար են վաճառում մշտական հաճախորդներին:

«Կոնվերսբանկում», սակայն անգամ նման պայմանով չէն դոլար վաճառում. «Գանձապետարանից հրահանգ կա՝ դոլար չվաճառել, ու չի վաճառվելու»,-ասաց բանկի աշխատակցուհին մի քանի քաղաքացիների, ովքեր փորձում էին տարադրամի փոխանակություն կատարել:

«Պրոմեթեյ բանկում» նույնպես գործում էին այս սկզբունքով, ու դոլար այս օրերին վաճառվում է բացառապես բանկի հաճախորդներին:

Այնուհանդերձ կար բանկ, որը  համեմատաբար «ազատ» իրականացնում էր դոլարի վաճառք. դա «Ինեկոբանկն» էր, որտեղ, սակայն մեծ հերթ էր գոյացել:

«Ամերիա բանկում» ևս վաճառքը իրականցվում էր միայն բանկի հաճախորդների համար»: