19/12/2014 09:50
Ավելի քան 13 տարի մարզպետ եղած Կովալենկո Շահգալդյանը կարծում է, որ պետական պաշտոնում չի կարելի երկար մնալ
«Հրապարակը» զրուցել է Կոտայքի նախկին մարզպետ (նա 13, 5 կես տարի այդ պաշտոնում է եղել), այժմ ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի հետ: Նա ուշագրավ հայտարարություն է արել, որ պետական պաշտոնում չի կարելի երկար մնալ, որովհետև կարող է ձանձրացնել:
Հարցին` ինչպե՞ս ստացվեց, որ այդքան տարի մարզպետ լինելուց հետո որոշեցիք, որ պետք է վարչապետի խորհրդական դառնաք, Կ. Շահգալդյանը պատասխանել է. «Դե, ես երկար տարիներ եմ մարզպետի պաշտոնում պաշտոնավարել` 13,5 տարի… ով ուզում է լինի, ցանկացած պարագայում, արդեն էդ աշխատանքը միօրինակ է դառնում, և ես համոզմունք ունեմ, որ պետական պաշտոններում չի կարելի էդքան եկար պաշտոնյա պահել»:
Հարցին` սա Ձեզ համար առաջընթաց կարելի՞ է համարել, պատասխանել է.« Դուք ինքներդ որոշեք: Ես ինձ շատ լավ եմ զգում այս պաշտոնում ևս»: Անդրադառնալով վերջին օրերին ազատամարտիկների և ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի հանդեպ կատարվող բռնություններին, նշել է. «Ես ցանկացած բռնության խիստ հակառակ եմ, չի կարա լինի: Կարծում եմ` բռնություններ և ահաբեկչություն իրականացնողները կբացահայտվեն ու արժանի պատիժ կստանան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: