20/12/2014 15:48
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ևս կմեկնի Մոսկվա
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի շրջանակներում նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ա. Ռավկովի հետ, որի ընթացքում գերատեսչությունների ղեկավարները կհաստատեն հայ-բելառուսական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը: