20/12/2014 10:32
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ին և 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Ինչ վերաբերում է եղանակը Երևանում, ապա դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ: