22/12/2014 12:23
Ռումբ` ՊՆ-ո՞ւմ
Քիչ առաջ լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն էր տարածել, թե ահազանգ է ստացվել այն մասին, որ Պաշտպանության նախարարության շենքում ռումբ է տեղադրված: Aysor.am-ին, սակայն, նախարարությունից հորդորեցին նման լուրերի չհավատալ:
«Նման բան չկա: Նախարարությունը բնականոն հունով աշխատում է»,- փոխանցեցին հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՏԿԱԻՆ-ից էլ Նիկոլայ Գրիգորյանը, անգամ հարցը չլսելով ասաց.
«Հերքում եմ: Նման բան չկա»: