Բաքվում հաղթելը մեզ համար պատվի հարց է. Հրաչյա Ռոստոմյան
23/12/2014 15:25

Բաքվում հաղթելը մեզ համար պատվի հարց է. Հրաչյա Ռոստոմյան

«Տարին շատ լավն էր, գերազանց մրցելույթներ ունեցանք միջազգային մրցասպարեզում»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

Ըստ Ռոստոմյանի՝ ադրյունավետության լավագույն ապացույցը ՄՕԿ նախագահի այցն էր Հայաստան:

ՀԱՕԿ նախագահը խոսեց նաև Բաքվում տեղի ունենալիք Եվրոպական խաղերի մասնակցության մասին՝ նշելով, որ բոլոր խնդիրները արդեն լուծված են, բայց որոշումը դեռ կայացված  չէ: Այն հավանաբար կկայացվի հաջորդ տարվա փետրվարին: Ռոստոմյանի կարծիքով՝ Բաքվում մեդալներ ունենալն ու հայկական դրոշը պարզելը մեծ պատիվ կլինի:

Ռոստոմյանը ամփոփեց նաև օլիմպիական խաղերը: Հատկապես խոսելով օլիմպիական պատանեկան խաղերում հայկական կողմի հաջողությունների մասին՝ նա  մատնանշեց, որ  եղան չեմպիոններ, փոխչեմիպիոններ, բրոնզե մեդալակիրներ:

Հ. Ռոստոմյանը նշեց, որ ինքն ու հայկական սպորտով մտահոգ շատ մարդիկ համոզված են, որ Հայաստանում հայ մարզիկների համար մարզումները պետք է անվճար լինեն:

«ՀԱՕԿ-ին  պատկանող բոլոր մարզաբազաներում, մարզադահլիճներում, մարզական կառույցներում, նույնիսկ օֆիսներում, ամեն տեղ  մարզիկների մարզումները, կեցությունը, ամեն ինչ բացարձակ անվճար է»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Բաքվում հաղթելը մեզ համար պատվի հարց է. Հրաչյա Ռոստոմյան