23/12/2014 16:07
Beeline–ի վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ է բացվել Մասիսում
Beeline-ը հայտարարում է Արարատի մարզի Մասիս քաղաքում վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին։ Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Կենտրոնական հրապարակում, 17/1 տարածքում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, հանգստյան օրը՝ կիրակի։ Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո և բարձացնելով հաճախորդների սպասարկման որակը՝ մենք ձգտում ենք մեր կողմից մատուցված ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի։ Այդ նպատակով մենք շարունակաբար ավելացնում ենք վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը թե´ մարզերում և թե´ մայրաքաղաքում, որտեղ մեր բաժանորդները կարող են ստանալ խորհրդատվություն, միացնել Beeline ցանկացած ծառայություն կամ ձեռք բերել սարքավորումներ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:
Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը։