23/12/2014 15:11
«Հանրային գերակա շահից» տուժածներին թողել են քաղաքաշինության նախարարության հույսին
Այսօր տարին ամփոփեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ ավելացել են քաղաքաշինության նախարարության գործառույթների ցանկը, որոնց մեջ ներառվել է Հանրային գերակա շահերից տուժածների խնդրի լուծումը` Կոնդի, Ֆիրդուսի, Եկմալյան փողոցի բնակիչների, ովքեր տուժել են «հանրային գերակա շահից» և անբարեխիղճ կառուցապատողներից, նրանց հետ զգալի աշխատանքներ են տարվում, փորձում են բնակիչների խնդիրը կարգավորել. Կառավարությունն այս ուղղությամբ երկու որոշում է կայացրել և Կոնդի բնակիչների համար 2016թ-ին կսկսվի շենքի շինարարությանը:
Նախարարությունը նույն խնդիրն, այս անգամ Ֆիրդուսի փողոցի տնազուրկ բնակիչների հետ է փորձում լուծել. Բնակիչների հետ եկել են փոխընդունելի լուծումների և 2015թ-ին վերջին, նախարարի հավաստմամբ, կլուծի նաև Ֆիրդուսի 100-ից ավելի բնակիչների բնակարանային խնդիրը` փոխհատուցման միջոցով:
Ն. Սարգսյանը հատուկ անդրադարձավ շինարարական աշխատանքների գծով փորձաքննությունների բացակայությանը, շեշտեց, որ այս առումով «ԱՊՀ տարածաշրջնում միակ երկիրն էինք», որ «դեմոկրատ» քաղաքականություն էր վարում, այն է` չկար շինարարական փորձաքննություն, սակայն այժմ «դեմոկրատիան» ավարտվել է, ստեղծվելու է փորձաքննությունների հանրապետական կենտրոն:
Քաղաքաշինության նախարարության ձեռքբերումներից է Ճարտարապետության մասին օրենքի մշակումը և քննարկումը ճարտարապետության միության հետ համատեղ, որտեղ կարգավորվում են մի շարք ոլորտային հարցեր:
2015թ-ին կլուծվի նաև Գյումրիի աղետի գոտու բնակիչների խնդիրը, իսկ գյուղական համայնքներում բնակարանների խնդիրը կլուծվի 2016թ-ին: