23/12/2014 17:40
Ադրբեջանը 2015 թ.-ին ռազմական նպատակների համար կտրամադրի 4.2 միլիարդ
2015 թ.-ի Ադրբեջանի պետբյուջեից ռազմական կառույցներին տրամադրվելու է 3 307 796 989 մանաթ կամ 4.2 միլիարդ դոլար:
APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պետբյուջեից գումարները հատկացվելու են երկրի պաշտպանությունը ուժեղացնելու համար:
Գումարներն ուղղվելու են ԶՈւ-ին, սահմանապահ զորքերին, Ռազմական արդյունաբերության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և այլ կառույցներին:
Նշվում է, որ ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար ANAMA-ին տրամադրվելու է 11.6 միլիոն դոլար: