23/12/2014 14:08
Ա. Դավթյան. Եզան տակ հորթ մի փնտրեք, տեղին չէ
Արդյոք կարելի է ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանի հայտնի ելույթը` ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակման շուրջ քննարկման ժամանակ ընդունել որպես խոստովանություն, որ այդ հարձակման ետևում քաղաքական մեծամասնությունն է կանգնած: Հարցն այսօր ասուլիսի ժամանակ ուղղեցին ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանին, ով էլ, բնական է, խնդրին այլ տեսանկյունից մոտեցավ, այն է` հորդորեց «ավելորդ անգամ իրավիճակը չսրել ու եզան տակ հորթ չփնտրել, ինչը տեղին չէ»: Իսկ ավելի առարկայական էլ ասաց.
«Եթե դու քննադատում ես, ապա այդ քննադատությունը պետք է այնպես կառուցվի, որ հայհոյախառը վիրավորանք չհնչի: ԱԺ-ն ու ՀՀԿ խմբակցությունն արդեն դատապարտող հայտարարություն արել են, սրանով ամեն ինչ ասված է»: