23/12/2014 12:01
Գագիկ Հարությունյան. Թուրքիայի պատվիրակությունը դժվար թե ժամանի Երևան 2015 թ.-ին
«Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը շատ կարևոր է անվտանգության տրամաբանությունից ելնելով, քանի որ Հայաստանին պետք է ունենալ միջուկային վահան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարվա կարևոր քաղաքական իրադարձությունները՝ ասաց «Նորավան»ք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ճիշտ որոշում էր, քանի որ Հայաստանը չէր կարող զրկվել իր կարևոր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի աջակցությունից:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյակին՝ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը չպետք է մեծ ակնկալիքներ ունենա՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված և հայ-թուրքական կնճիռը կարող է լուծվել սեփական ուժերի վրա ապավինելով և հզորանալով:
Գ. Հարությունյանը հավելեց, որ դժվար թե թուրքական պատվիրակությունը գա Երևան 2015թ.-ին: