23/12/2014 15:46
Ռուս փորձագետներ. ԵՏՄ-ն կդիմանա ռուբլու անկմանը
Ռուսաստանի տնտեսական զարգացման և ԳԱԱ արտադրողական ուժերի հետազոտության խորհրդի տնօրենի տեղակալ Դմնիտրի Միտյաևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության տնտեսությունը կդիմանա ռուբլու անկմանը:
Ria.ru-ի փոխանցմամբ, Միտևայը նշել է, որ պետք է ավելի արագ ինտեգրվել, իրականացնել համաձայնեցված դրամա-վարկային քաղաքականություն:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի և այլ ինտեգրացիոն միավորումների փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է իրականացնել փոխհամաձայնեցված դրամային քաղաքականություն:
Տնտեսագետի կարծիքով՝ ԵՏՄ-ի շրջանակներում միացյալ դրամի կիրառումը պետք է սկսել 3-5 տարի անց:
Իր հերթին, ՌԴ ԳԱԱ ժողտնտեսության կանխատեսման ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Շիրովը հայտարարել է, որ Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությամբ համատեղ խոշոր նախագծերի իրականացումը տնտեսական բարդ իրավիճակների պայմաններում կարող է սերտացնել միությունը, ինչպես նաև կհանդիսանա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համար տնտեսական ճգնաժամից դուրս գալու միջոց:
Նա հավելել է, որ Բելառուսի տնտեսությանը անհրաժեշտ է արտաքին օգնություն, որը միշտ տրամադրել է Ռուսաստանը: