23/12/2014 09:50
Եղվարդի «բոթասի» գործարանի սեփականատերը անհամբեր սպասում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը
Եղվարդի հայտնի մարզակոշիկների գործարանի տնօրենը լիահույս է, որ հունվարի 1-ից, երբ Հայաստանը լիարժեքորեն անդամակցի ԵՏՄ-ին, իրենց համար նոր հեռանկարներ կստեղծվեն, և իրենք կավելացնեն արտադրանքի ծավալները:
«Հունվարի 1-ից հետո ես հեռանկար տեսնում եմ, որովհետև այն, ինչ հայտարարվում է, քննարկումներ է եղել վարչապետի մոտ, դա հնարավոր է: Մենք կկարողանանք ազատ մեր արտադրանքը վաճառել Ռուսաստանի շուկայում, Բելառուսում, Ղրղըզստանում և այլ շուկաներում: ԵՏՄ-ից հետո քաշքշուկը կվերանա, սերտիֆիկացման հարցը կհանվի, և մի շարք արտոնություններ կտրվեն: Դրանից հետո մեր արտադրանքը կշատանա, քանի որ մեր հզորությունը շատ մեծ է, ու արտադրանքի պահանջարկն էլ կա»,- «Ժամանակին» ասել է Միշա Ուլիխանյանը: