23/12/2014 13:06
ՀԱՊԿ-ի նախագահները կստեղծեն միացյալ ավիացիոն ուժեր
Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է ահաբեկչության, թմրավաճառքի, համատեղ անվտանգության մակարդակի բարձրացման, միացյալ ավիացիոն ուժերի ստեղծման հարցերը:
Itar-tass-ի փոխանցմամբ, Կրեմլում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները:
Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ բանակցությունների ավարտին նախատեսվում է ստորագրել 22 փաստաթուղթ:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՀԱՊԿ-ի անդամ ղեկավարների հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում Կենտրոնական Ասիայում ահաբեկչության և ծայրահեղականության աճի, այդ թվում՝ աֆղանական գործոնի պատճառով, ինչպես նաև ընդգծվում է Ուկրաինայում խաղաղության հաստատման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Ուշակովը նշել է, որ ստորագրվելու են նաև ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի պատրաստվածության մակարդակի մասին և ՀԱՊԿ-ի միացյալ ավիացիոն ուժերի ստեղծման փաստաթղթեր:
Նշվում է, որ ՀԱՊԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին մասնակելու է նաև ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը: