23/12/2014 13:33
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը վավերացնող օրենքը:
Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ համաձայնագրին, ինչպես նաև այլ միջազգային փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում:
Նախատեսվում է, որ կվերանայվեն Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կճշգրտվեն միասնական մաքսային սակագները
Բացի այդ՝ համաձայնագիրը սահմանում է ապրանքների տեղափոխության առանձնահատկություններն արտասահմանյան երկրների տարածքով և կարգավորում է հարցեր՝ կապված դրանց սանիտարական խնդիրների հետ: