23/12/2014 16:20
Նարեկ Սարգսյանը հույս ունի, որ հետագայում Հյուսիսային պողոտան ճիշտ կգնահատվի
«2015-2016 թվականներին մեզ սպասում են լուրջ գործողություններ», - այսօր այս մասին լրագրողների հետ տարվա ամփոփիչ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Այդ տարիները լինելու են պրոբլեմների լուծման ժամանակաշրջան»,-նշեց նա: Ըստ նախարարի, իր պաշտոնավարման առաջին 7 ամիսները եղել են պրոբլեմների լուծումների մշակման տարիներ:
Նարեկ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծեց Հյուսիսային պողոտայի կարևորությունը քաղաքային պատմության մեջ: Ըստ նրա, դեռ վաղ է գնահատականներ տալ պողոտային, քանի որ բոլոր խոշոր նախագծերը սվիններով են ընդունվում, հետագայում նոր կարող են ճիշտ գնահատվել: