23/12/2014 14:38
Օբաման մերժել է Կրեմլի հրավերը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ժամանել Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին մասնակցելու: Այս մասին հայտնել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդից:
Օրերս հայտնի էր դարձել, որ Կրեմլը հրավիրել է Օբամային մասնակցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին: 2010-ին Օբամային ևս հրավիրել էին Մոսկվա, բայց նա չէր կարողացել մասնակցել Հաղթանակի օրվա միջոցառումներին:
Խոսվում է նաև, որ Մոսկվայում նախատեսվող միջոցառմանը կարող է մասնակցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը: