23/12/2014 16:57
Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության» 6-րդ համաժողովին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշպատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր ելույթում Արցախի նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ազատամարտի վետերանների և կազմակերպության դերակատարությունը պետականաշինության ու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազատամարտիկների առողջության պահպանմանը, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բ. Սահակյանը նաև պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: