23/12/2014 14:14
Կրեմլում իր աշխատանքն է սկսել ՀԱՊԿ գագաթաժողովը
Քիչ առաջ Կրեմլում իր աշխատանքներն է սկսել ՀԱԿՊ Խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի դաշնության նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս անգամ այն անցկացվում է բավականին նեղ շրջանակով:
Մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Տաջիկստանի նախագահ Էնոնալի Ռախմոնը: