23/12/2014 18:32
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները անհրաժեշտ են համարել ԼՂ խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն այսօր Մոսկվայում կայացած գագաթաժողովի արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն, որում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
«Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներս, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը՝ շեշտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այդ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ուղղությամբ աշխատանքի շուտափույթ ավարտելու կարևորությունը՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, ազգերի ինքնորոշման իրավունքին և իրավահավասարությանը»,- ասված է հայտարարության մեջ: