23/12/2014 16:46
Շուկայում իրացվում է սատկած խոզի միս. Այն կարող է վտանգավոր լինել
Երևանյան շուկաներում իրացվում է սատկած խոզի միս, ինչի իրացումն արգելվում է, իսկ օգտագործումը կարող է վտանգ հանդիսանալ առողջության համար: Այս մասին տեղեկանում ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» Facebook-յան էջից:
«Նախքան կիրականացվեն համապատասխան գործողություններ, հորդորում ենք պահպանել զգոնություն, չիրականացնել գնում պատահական վայրերից, մսամթերք ձեռք բերել միայն այն իրացման կետերից, որոնցում առկա են համապատասխան պահպանման պայմաններ (սառնարան, հիգիենա), և միայն այն դեպքում, երբ առկա են անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնը և անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթը, ինչը հնարավորություն կտա պարզելու՝ որտեղից է մսամթերքը տեղափոխվել իրացման կետ»,-ասված է գրառման մեջ:
Ահազանգի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ ոստիկանությունից ստացել են նման նյութեր, որոնց օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: