Եղանակային վատ պայմանների պատճառով, Հայաստանից գնացող երկաթուղային բեռները  կանգնած են Փոթիում
24/12/2014 09:35

Եղանակային վատ պայմանների պատճառով, Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում

Հայաստանից գնացող երկաթուղային բեռները  կանգնած են Փոթիում և դեպի Ռուսաստան ընթացքն արգելակված է:  Որքան կտևի, հայտնի չէ: Ռուսական երկաթուղում մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրներն ասել են, որ  վրացական կողմը հրաժարվում է լաստանավեր տրամադրել` պատճառաբանելով եղանակային վատ պայմանները:  Փոթիի նավահանգստից լաստանավերը գնում են դեպի Ռուսաստան` «Պորտ Կավկազ»,  Ուկրաինայի` Իլյիչևսկի,  և դեպի Թուրքիա և այստեղ բեռների հերթեր են կուտակվել:

«Մյուս կողմից, տեղեկություններ կան, որ  Վրաստանն առաջնահերթ կարգով բաց է թողնում ուկրաինական բեռները, ինչն առաջացրել  է ռուսական կողմի դժգոհությունը»,- հավելել է թերթը:

Եղանակային վատ պայմանների պատճառով, Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում