24/12/2014 10:21
Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան շտապ հոսպիտալացրել են
Նախօրեին Մոսկվայում կտրուկ վատացել է տնային կալանքի տակ գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նրան շտապ հոսպիտալացրել են: Այս մասին, «Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, հայտնում է նրա բժիշկ Հենրի Բակունցը:
Հայրապետյանը քաղցկեղ ունի, ինչպես նաև սրտի ու ճնշման հետ կապված խնդիրներ, շաքարախտ: «Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է»,- ասում է բժիշկը:
Նշենք, որ նախօրեին Մոսկվայում ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմում մանրամասն ներկայացվում է նաև գործարարի առողջական անմխիթար վիճակը: