Հաջորդ տարի մենք ասելիք ու անելիք ունենք, Հայ դատն առաջ տանելու խնդիր. Հրանուշ Հակոբյան

24/12/2014 20:44

Հաջորդ տարի մենք ասելիք ու անելիք ունենք, Հայ դատն առաջ տանելու խնդիր. Հրանուշ Հակոբյան


Aysor.am-ը ամփոփում է տարին: Յուրաքանչյուր ոլորտի տարեկան ամփոփումը՝ նախարարի հետ: Մեր հարցերին այս անգամ պատասխանում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ում հետ զրուցել ենք, ոչ միայն նախարարության գործունեությունից, այլև 2015 թվականի անելիքներից:

- Տիկին Հակոբյան, նախ անցնող տարվա մասին: Ո՞րն եք համարում ձեր նախարարության գլխավոր ձեռքբերումը 2014թ.-ին:

- Կարևոր ձեռքբերում կարելի է համարել վստահության ավելացումը, ինչը շատ կարևոր է կազմակերպությունների հետ աշխատանքում: Նախորդ տարի այդ վստահության շնորհիվ մեր ծրագրերն ընդլայնել ենք: Մեր ծրագրերում ավելացել է ոչ միայն մասնակիցների թիվը, այլև՝ աշխարհագրությունը:

Կարևոր ձեռքբերում է այն, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկներն ու նախապատրաստական աշխատանքները շատ լայն թափ են ստանցել: 60-ից ավելի երկրներում գոյություն ունեն տարածաշրջանային հանձնախմբեր, որոնք լրջորեն նախապատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Սա ուրախալի փաստ է: Եվ ուրախալի է, որ դրան ընդառաջ մի շարք երկրների խորհրդարաններում (Հունաստան, Ֆրանսիա) ընդունվում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, իսկ բոլորովին վերջերս Բոլիվիայի Խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Եվ այս պայքարը շարունակվում է:

Ձեռքբերում եմ համարում նաև սփյուռքահայ համայնքների կառույցների ձևավորումը, որոնք ակտիվորեն աշխատանք են իրականացնում նաև ԼՂ ճանաչման հետ կապված: Այդ կառույցներն ակտիվ աշխատում են տարբեր շրջանակներում և ընդլայնում նաև Արցախի ճանաչման գործընթացը: Մի շարք նահանգային խորհրդարաններ արդեն ճանեչել են Արցախի ինքնորոշումը: Դրանց թվում են Բասկերի Երկրի Խորհրդարանն ու ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սենատը: Սրանք ես համարում եմ մեծագույն ձեռքբերումներ: Մեր ծրագրերը, որոնք իրականացրել ենք այս ընթացքում, որևէ մեկը չի ձախողվել, որևէ մեկը չի քննադատվել: Դրանք եղել են ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին:

Մեծագույն ձեռքբերում եմ համարում նաև «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովը, որի ընթացքում մասնակիցների ու կազմակերպությունների թիվը ևս ընդլայնվել է:  Դա աննախադեպ գործընթաց էր, քանի որ 4 օր շարունակ համաժողովը ընթացավ հայրենիքում: Այդ ընթացքում մշակվեց և ընդունվեց մի հայտարարությունը, որը հաջորդ երեք տարիների համար կլինի ծրագրային, նպատակային և գործող: Սա թույլ կտա Սփյուռքում գործող յուրաքանչյուր համահայկական կազմակերպության մշակել իր հետագա անելիքներն ու ծրագրերը՝ ելնելով այդ համահայկական առաջնահերթություններից:

-Սիրիական կոնֆլիկտի սրացումից հետո Հայաստանն ընդունեց բազմաթիվ սիրիահայ ընտանիքների: Եղան աջակցության մի շարք ծրագրեր, և այնուամենայնիվ, եղան նաև դժգոհություններ: Դուք որպես Սփյուռքի նախարար, ինչպե՞ս կգնահատեք սիրիահայ ընտանիքների վիճակը Հայաստանում ու նրանց աջակցելու ի՞նչ ծրագրեր են գործում հիմա:

-Գիտեք, եթե 17 հազար մարդուց 1-2-ն ինչ-որ դժգոհություններ են հայտնում, որոնք կապ չունեն պետության ու պետական մարմինների հետ, դա չի նշանակում, որ դժգոհություններ կան: Մեր 3 տարիների աշխատանքի ընթացքում, այդ թվում՝ 2014 թվականի, ծավալուն աշխատանքներ են իրականացվել: Սիրիահայերի թիվը, որոնք հաստատվել են Հայաստանում, արդեն հատում է 12000-ը: Դա մեր աշխատանքի նպատակային լինելու արդյունքն է, որը կարծում եմ՝ հաջողված է: Հակառակ դեպքում մեզ չէին դիմի, այլ մյուսների նման կհեռանային Հայաստանից: Շատ ուրախ եմ, որ շուրջ 1500 սիրիահայ աշակերտներ այսօր դպրոց են հաճախում, 900-ից ավելի ուսանողները սովորում են Հայաստանի տարբեր բուհերում: Այս ամենը նրանց համար անվճար է կազմակերպվում, Հայաստան պետության կողմից բոլոր պայմանները ստեղծված են նրանց համար: Այսօր հազարավոր մարդիկ ստանում են անվճար բուժօգնություն. սիրտ են վիրահատում, օգտվում են տարբեր բժշկական ծառայություններին: Այդ ամենը անվճար հիմքունքներով է իրականացվում:

Այսօր կարելի է ասել, որ պետություն-սիրիահայ փոխհարաբերությունները ամբողջությամբ կայացած են. բոլոր հիմնական ծառայությունները անվճար են, որոնք վերաբերում են մուտքին, ելքին, ավտոմեքենայի արտոնագրերի հարկերին, ավտոմեքենայի մուտքի ու ելիք հարկային մուծումներին և այլն: Կան արտոնություններ, որոնք ևս իրականացվում են բացառության սկզբունքով: Դրանք կապված են անձնագրերի, փաստաթղթային հարցերի ու իրավաբանական ծառայությունների հետ: Մենք միաժամանակ լուրջ աշխատանքն ենք իրականցնում սիրիահայերին աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Փոքր և միջին բիզնեսի հետ կապված՝ մենք տանում ենք լուրջ աշխատանքներ: Նրանք ծանոթանում են ՀՀ օրենսդրությանը, որպեսզի հետագայում կարողանան տեղյակ լինել բիզնես ոլորտի յուրաքանչյուր գաղտնիքներից: Այսօր 100-ից ավելի երիտասարդներ ստացել են կես մլնից ավելի դոլար վարկեր, որոնք արդեն դրվել են շրջանառության մեջ:

Կարծում եմ, որ սրանք խոսուն փաստեր են, և սիրիահայ երիտասարդները հաջողությամբ կարողացել են բոլոր դժվարությունները հաղթահարել: Շատ կարևոր է, որ այսօր սիրիահայերը գրագետ ու կազմակերպված կարողանում են աշխատել,  նրանք շատ խելացի, բանիմաց, գրագետ ու ազգային մարդիկ են: Այսօր նրանք մեզ մոտ նոր մշակույթ են բերել և աշխատում են աշխատանքի ու մարդկանց նկատմամբ փոխադարձ հարգանք տածելով: 2014 թվականին 4-5 ցուցահանդեսներ են կազմակերպվել, որտեղ ներկայացվել են նրանց ձեռքի աշխատանքները: Նրանք հերթական անգամ իրենց ստեղծագործական աշխատանքներով ու մտքով զարմացրել ու գերել են Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին: ԵԽ ուսումնասիրելու ու քննարկելու է տարբեր երկրներում ապրող սիրիացիների հետ տարվող աշխատանքը և իր գնահատականն է հնչեցնելու այս ուղղությամբ: Կարծում եմ, որ մեզ մոտ խնդիրներ ընդհանրապես չեն լինելու, քանի որ Հայաստան պետության կողմից տարվող աշխատանքը լավագույնն է լինելու:

-Հասարակության մեջ հաճախ քննարկվում է՝ արդյոք կարիք կա՞ ունենալ առանձին Սփյուռքի նախարարություն: Հատկապես այն պարագայում, որ հիմա կա նախարարությունների միացման գործընթաց: Ձեր գնահատականն այս քննարկումներին և որքանո՞վ եք հավանական համարում Սփյուռքի նախարարության միաձուլումն այս կամ այն նախարարության հետ:

-Նախ դրանք քննադատություններ չեն, այլ կարծիքներ, որը մեզանից յուրաքանչյուրն էլ ունենալ կարող է: Ապրում ենք ազատ անկախ Հայաստանում և յուրաքանչյուր մարդ ունի իր ասելիքը: Ինչ վերաբերում է մեր նախարարությանն՝ ասեմ, որ Սփյուռքի նախարարությունը Հայաստանցիների համար չէ, որպեսզի հայաստանցիները մտահոգվեն կամ որոշեն, այդ նախարարությունը պետք է Հայաստանին, թե ոչ: Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայերի համար է նախատեսված, նրանք էլ պետք է գնահատականներ հնչեցնեն: Մեր նախարարությունը դրսում ապրող մեր հայրենակիցների խնդիրներով է զբաղվում, իսկ թե ինչպիսին է մեր աշխատանքը կարծում եմ պետք է հարցնել դրսում ապրող մեր հայրենակիցներից: Բոլորը սփյուռքահայերն էլ միշտ ողջունել ու շնորհավորել են այս նախարարության աշխատանքը, ոգևորվել՝ նախարարության գործունեությամբ: Եթե նախարարության մասին այլ կարծիքներ լինեին, սփյուռքահայը նպատակահարմար չէր գտնի մեզ հետ համագործակցել. մեր բոլոր ծրագրերը կտապալվեին: Կրկնում եմ, մենք աշխատում ենք սփյուռքի համար: Մեր գործունեության ոլորտն ու օբյեկտը սփյուռքն է:  Գալով նախարարության լուծարմանը՝ նախ ասեմ, որ նախարարությունները քարացման մեխանիզմով չեն աշխատում: Դրանք և՛ ավելանում են, և՛ լուծարվում, և՛ միաձուլվում, և՛ փոքրանում: Կյանքն այսօր այնպիսին է, որ իր հետ բերում է նոր փոփոխություններ, այդ թվում և՝ կառավարման համակարգում: Եթե վաղը նպատակահարմար եղավ, չի բացառվում, որ լուծարվի: Տա Աստված, որ մենք սփյուռք չունենանք, սփյուռքի նախարարությունն էլ չլինի: Ինչ վերաբերում է արդեն նախարարության միաձուլմանն, ապա պետք է հաշվի առնել, թե կառավարման համակարգին ու իշխանությանն ինչ գործիքներ են այսօր պետք: Երբ մեր իշխանություններին անհրաժեշտ չեղավ «սփյուռքի նախարարություն» կոչվող գործիքը, մենք ևս կլուծարվենք ու կմիանանք այս կամ այն նախարարությանը: Կարծում եմ, որ այս թեման ավելորդ շահարկումների ու խոսակցությունների թեմա չպետք է դառնա:

Նախարարությունը ստեղծվել է պահի նպատակահարմարությունից ելնելով: Իսկ այն, որ այս նախարարությունն արդեն 17 տարի ուշացած է ստեղծվել, դա արդեն իսկ փաստ է: Երբ 1991 թվականին Հայաստանն անկախացավ, ամբողջ հայությունը երջանկությունից, ոգևորությունից չգիտեր ինչ անել: Ժողովուրդն ուզում էր համախմբվել, գործ անել Հայաստանում, բայց այդ ամենը համակարգող մարմին չկար: Այսօր ահա, կարելի է ասել, որ գոյություն ունի մի մարմին, որ կարողանում է համախմբել գիտելիքը, ուժը, հայրենսիրությունն ու մարդկանց ունակությունները, ինչը ողջունելի է բոլորի կողմից:

-Եվ վերջում, ձեր մաղթանքը գալիք տարում մեր հայրենակիցներին, այդ թվում՝ Սփյուռքի ներկայացուցիչներին: 

-Իբրև սփյուռքի խնդիրներ համակարգող մարմին, ուզում եմ նախևառաջ շնորհավորել բոլորին ու մաղթել միայն ու միայն խաղաղություն: Այդ խաղաղությունն այսօր ոչ միայն Հայաստանին ու տարածաշրջանին է պետք, այլ ամբողջ աշխարհին: Մաղթում եմ, որ 2015 թվականը լինի խաղաղության, հանգստության, կայունության տարի: Ամբողջ աշխարհում էլ կան հայեր, և եթե որևէ երկրում ինչ-որ խնդիր է առաջանում, դա նաև ազդում է մեր հայրենակիցների վրա, և հետևաբար Հայաստանը դառնում է դրա անմիջական կրողը: Ես կցանկանամ նաև, որ մեր հայության պատիվն ու անունը շատ ավելի բարձր հնչի: Մեր մեջ կան մարդիկ, ովքեր իսկապես փառքի են արժանի և պատիվ կարող են բերել ցանկացած ազգի: Պետք է մեր պատիվը բարձրացնել, գնահատել, ուժ տալ և ոգևորել նրանց: Կցանկանայի, որ 21-րդ դարում մեր երիտասարդությունը շատ մրցունակ ու գրագետ լիներ: Այսօր իսկապես գիտելիքի, գաղափարի ու նորարարության դար է, իսկ դրա կրողը նախևառաջ պետք է լինի երիտասարդությունը: Մաղթում եմ, որ 2015 թվականին նրանք նորանոր բարձունքների հասնեն: 2015 թվականը մեզ համար նաև խորհրդանշական է: Ուզում եմ, որ այն նշանավորվի ոչ միայն մեր պետության համար, այլև՝ ազգի: Նպաստավոր տարի լինի մեր Արցախի համար: Ուզում եմ, որ տարին նշանավորվի Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ու դատապարտմամբ: Վերջապես Թուրքիան դարձի գա ու ընդունի իր սխալը, որպեսզի պատմությունը չկեղծի ու աղավաղի: Ուզում եմ, որ վերջապես Թուրքիան դադարի սեպ խրել Հայաստանի ու հայկական սփյուռքի միջև, չնայած՝ կարծում եմ դա նրան այդպես էլ չի հաջողվում: 2015 թվականը պետք է հայ ժողովրդի համար դառնա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանության համախմբման կազմակերպվածության մի յուրօրինակ տարի: Հաջորդ տարի մենք ասելիք ու անելիք ունենք, Հայ դատն առաջ տանելու խնդիր ունենք: Պետք է կարողանանք աշխարհի շատ հարթակներում ու ատյաններում մեր խնդիրները բարձրացնել ու պահանջել մեր համայնքային ու համազգային իրավունքները: Տա Աստված, որ այն առավելագույնն ու նվազագույնը, որ մենք ցանկանում ենք, իրականան 2015 թվականին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

Կից հրապարակումներ՝ Գաբրիել Ղազարյան. Սպորտը ոչ մի առնչություն չպետք է ունենա քաղաքականության հետ

Արամայիս Գրիգորյան. Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է կարողանանք պատասխանատու կերպով վերաբերվել հարցերին
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը 26/04/2024 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) 26/04/2024 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/04/2024 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան 26/04/2024 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված 26/04/2024 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար 26/04/2024 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին 26/04/2024 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը 26/04/2024 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել 26/04/2024 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» 26/04/2024 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը 26/04/2024 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը 26/04/2024 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին 26/04/2024 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան

Տվյալ բաժնի վերջին նյութերը