25/12/2014 13:01
ԵՊՀ, Ամերիկյան, Բժշկական. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանի առաջատար բուհերը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը facebook-յան իր էջում ներկայացրել է Հայաստանի առաջատար բուհերի եռյակը.
«Այսօր ամփոփեցինք բուհերի Հայաստանի ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքները:
Համակարգը խարսխված է լավագույն միջազգային փորձի վրա, միաժամանակ հաշվի է առնում ազգային կրթական առանձնահատկությունները:
Բուհերը ուսումնասիրվել են տասնյակ ցուցանիշներով:
Ի մի բերելով բոլոր ենթախմբերի հավաքական տվյալները, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի առաջատար բուհերի եռյակն այս տարի հետևյալ տեսքն ունի:
1. Երևանի պետական համալսրան
2. Հայաստանում ամերիկյան համալսարան
3. Երևանի պետական բժշկական համալսարան
Համակարգը, իր խնդիրներով հանդերձ, օգտակար գործիք է թե բուհերի, թե հասարակության համար չափելի դարձնել բուհերի գործունեության արդյունավետությունը»,- գրառել է նախարարը: