25/12/2014 12:21
Ա. Մարտիրոսյան. Հունվարի 20-ի քննարկումները չեն փոխի Եռյակի համագործակցության ֆորմատը
«Թեժ աշունը չստացվեց: Իմ ակնկալիքը աշունից ամբողջական իշխանափոխություն է, սակայն քաղաքական իմաստով մենք ունեցանք երկու հիանալի հանրահավաք, և 12 կետերի շուրջ իշխանությունները համաձայնեցին գնալ քննարկումների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ «Ժառանգությունը» դեռևս չի քննարկել հունվարի 20-ին քննարկումներին մասնակցելու է, թե ոչ:
««Ժառանգությունը» միշտ էլ կողմնակից է եղել ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների անցկացմանը»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ հունվարի 20-ին քննարկումները չեն փոխի Եռյակի համագործակցության ֆորմատը: