25/12/2014 10:33
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենան բախվել է քարե պարսպին. Կա երեք զոհ
Ժամը 02.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 12.5-րդ կմ-ին` Փարաքար գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող քարե պարսպին և գլխիվայր շրջվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող, 1989 թ. ծնված Սարգիս Դադուշյանը, 1991 թ. ծնված Պողոս Թոսունյանը և Ստեփան Գոմցյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն: