Առանց փողկապ. Արմեն Աշոտյանն ամփոփում է անցնող տարին Aysor.am-ի հետ

26/12/2014 14:02

Առանց փողկապ. Արմեն Աշոտյանն ամփոփում է անցնող տարին Aysor.am-ի հետ


ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը միշտ բոլորիս աչքի առաջ է ու ուշադրության կենտրոնում` Facebook-ում աննախադեպ ակտիվությունն է մեղավոր: Հենց այդ ակտիվությունն է, որ գրեթե հարցեր չի թողնում աշխատանքի հետ կապված ու որոշակիորեն բաց է մնում մասնավոր կյանքը: Վերջինիս էլ Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի Կրթության և գիտության հիպերակտիվ նախարար Արմեն Աշոտյանը:

-Պարոն Աշոտյան, շատ ակտիվ եք facebook-ում, վերջերս էլ գրանցվեցիք Instagram-ում: Հանրության հետ շփումներում եզակի նախարարներից եք, որ փորձում եք ակտիվ լինել: Ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը,  չէ՞ որ հատկապես իշխանության ներսում ոչ բոլոր գործիչներն են նման մոտեցումներով առաջնորդվում:

-Շատ բնական եմ համարում, որ քաղաքացիները, անկախ նրանից, որ զբաղվում են քաղաքականությամբ թե ոչ, օգտվում են  ժամանակակից տեխնոլոգիաներից: Ես facebook-ում եմ 2010թ-ից, գնալով ավելի մեծ լսարան է ինձնով հետաքրքրված` այսօր 5 հազար ընկեր և 32 հազար հետևորդ ունեմ,Նազենի Հովհաննիսյանից հետո ամենամեծ լսարանն է facebook-ում… ես էլ եմ հետևում Նազենիին ու հասկանում եմ, թե ինչու են հետևում Նազենիին (խորհրդավոր ժպտում է- Լ.Խ.), բայց ուրախ եմ, որ հետևում են նաև ինձ: Ակնհայտ է, որ այդ հարթակը, որքան էլ անձնական տարածք է, նաև հրաշալի հնարավորություն է հասարակության հետ հետադարձ կապ պահելու, քննարկելու ոլորտում առկա խնդիրները, առաջարկություններ ստանալու: Կարող եմ ասել, որ շնորհիվ իմ անմիջական կապի քաղաքացիների հետ, հարյուրավոր հարցեր են լուծվել` և անձնական, և համակարգային, շտկվել են բազմաթիվ ապօրինություններ, ստացել ենք ահազանգեր, որոնց տվել են ընթացք և դրանք լուծվում են….

Իհարկե, այդ տարածքն ինձ համար նաև անձնական է` այն առումով, որ ես շփվում եմ ինձ մտերիմ հին և ձեռք եմ բերում մտերիմ նոր մարդկանց հետ կապեր: Կարծում եմ, որ քաղաքական տեսակետից ելնելով մի քանի տարի հետո պետք կլինի զարմանալ ոչ թե քաղաքական գործիչների facebook-ում ակտիվ լինելու, այլ՝ ակտիվ չլինելու վրա: Այդպիսին է տեղեկատվական դարը ու բազմաթիվ գործիչներ, համաշխարհային քաղաքականության մասշտաբով ակտիվ օգտվում են տեղեկատվական նոր միջավայրից` Twitter, Instagram, Facebook. Տեսնում են Հռոմի պապին, ԱՄՆ նախագահին, մյուսներին, արտաքին քաղաքականության իմաստով տարբեր անդրանիկ հայտարարություններ հենց այդ տիրույթում են հրապարակվում: Սա աշխարհն ընդունել է, որպես արագ շփվելու, արագ տեղեկատվություն տարածելու և ստանալու գործիք ու Հայաստանն էլ բացառություն չէ: Ուրախ եմ, որ այս գործի առաջամարտիկներից մեկն եմ:

-Կա ինչ-որ բան, որ նախարար Աշոտյանը Facebook-ում չի հրապարակի երբեք:

-Այո` վիրավորանք, անձնական տեղեկատվություն այլոց մասին, այն ամենը, ինչ որպես մարդ Աշոտյանը չի անի և չի ուզենա, որ իր հանդեպ անեն,  չի լինի նաև իմ Facebook-յան էջում: Այստեղ էլ անպայման պետք է գործեն բարոյականության գրված և չգրված բազմաթիվ կանոններ: Մարդն ինչպիսին է կյանքում, այնպիսին է նաև Facebook-ում, որն ընդամենը տեղ է, հարթակ է, որը չի գերազանցում քեզ, ոչ էլ հավելյալ արտոնություններ է տալիս: Եվ պետք է հստակ հասկանալ, որ այդտեղ նույնպես դու պատասխանատու ես քո տարածած տեղեկատվության, գրառումների, քո կարծիքների համար, նա չի սարքում մարդուն ավելի լավը կամ ավելի վատը, դա ընդամենը արտահայտվելու այլ տեղ է, որտեղ պատասխանատվությունը միշտ պետք է խոսքի ազատության հետ միասին զուգորդված լինի:

-Ձեզ ավելի շատ ընկալում են իբրև քաղաքական գործիչ, քան՝ Կրթության և գիտության նախարար…

-Շատ ուրախ եմ, որ այդպիսին է իմ ընկալում, որովհետև` ա) խորապես համոզված եմ, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է անկախ ոլորտից, բ) խորապես համոզված եմ, որ ընդհանուր քաղաքականությունը իր ճակատագրական ազդեցությունն ունի ցանկացած ճյուղային քաղաքականության վրա, և դա նույնպես տեսանելի է և, վերջապես, ես հավերժ չեմ Կրթության նախարարի պաշտոնում, բայց շատ ավելի երկար եմ պատրաստվում մնալ Հայաստանի քաղաքական դաշտում: Մի բան էլ` ես չունեմ ոլորտում մասնավոր հետաքրքրություններ, մասնավոր շահեր և չունեմ սուբյեկտիվ նախընտրություններ` ելնելով ինչ-ինչ անձնական խնդիրներից: Ինձ համարում եմ որոշում կայացնող, կառավարիչ, որից կախված է որոշումների ընդունումը, բայց տեսակետները, հատկապես մասնագիտական, անպայման պետք է համադրել որոշումները կայացնելուց առաջ:

Այնպես է ստացվել, որ լինելով 6-րդ տարին Կրթության նախարար, առանց ավելորդ համեստության պետք է ասեմ, որ շատ քիչ մասնագիտական շրջանակ կա, որ ամբողջությամբ պատկերացնում  է կրթության ոլորտի խնդիրները, հատկապես խորքային խնդիրները, քան ձեր խոնարհ ծառան է: Այդպես է ստացվել, որովհետև ես աշխատում եմ հսկայական աշխատակազմի հետ, ի պաշտոնե տնօրինում եմ բազմաթիվ տեղեկատվության, փաստաթղթերի, թվերի, վիճակագրության և օբյեկտիվորեն այսօր համարում եմ, որ կրթության համակարգին լիարժեք տիրապետում եմ` լինելով քաղաքական գործիչ:

-Ձեր կարծիքով` անցած վեցը տարիների ընթացքում Ձեր ընդդիմախոսների թիվն ավելացե՞լ է:

-Միանշանակ պակասել է: Իմ ընդդիմախոսների մի զգալի բանակը քաղաքական նկատառումներով են ընդդիմախոսներ, որովհետև կրթական բնագավառում ամենավառ տեղը տեսնելու, որ ես ճիշտ եմ, Ազգային ժողովն է: Տեսեք` տասնյակ կրթական նախաձեռնություններով ենք հանդես եկել, օրենքներով, նոր առաջարկություններով ու տեսեք, թե ինչ պասիվ են քաղաքական ընդդիմախոսները, երբ խոսքը ոլորտային հարցերի մասին է: Նրանք շատ ավելի պասիվ են այդժամ, քան քաղաքական հարթության մեջ ինձ հակադարձելու  իրենց փորձերը: Սա նշանակում է, որ մենք կոնսենսուսային քաղաքականություն ենք վարում ու անգամ եթե որոշ մարդկանց ձեռքերը չեն գնում կողմ քվեարկել բացահայտ դրական օրենքներին, ինչպիսին էին, օրինակ, ուսանողների սոցիալական փաթեթը, ներառական կրթության մասին օրենքը, մասնագիտական կրթության բնագավառին վերաբերող օրենքը և բազմաթիվ այլ լավ օրենքներ, որոնք կյանքի են կոչվում ու բարելավում են մեր աշակերտների, ուսանողների կյանքը, դրանք բոլորը մնացին տվյալ քաղաքական թիմերի նեղմիտ մոտեցումների պատճառով առանց «կողմ» քվեարկումների: Բայց միևնույն է անցան: Այսինքն` Ազգային ժողովը, որպես քաղաքական թիվ մեկ բեմահարթակ, լավագույն վայրն է հասկանալու, որ կրթության քաղաքականությունը շատ ավելի ընկալելի է և կամ էլ չեն հերիքում ընդդիմախոսների պրոֆեսիոնալ ունակությունները, որպեսզի ապահովեն նույնքան ուժգին հակադարձում, որքան  փորձում են անել քաղաքական ասպարեզում:

-Ազգային ժողովի, քաղաքական այլ հարթակների  Ձեր ընդդիմախոսների հետ մտերիմ հարաբերություններ ունե՞ք առօրյա կյանքում: Ունե՞ք ընկերներ նրանց շարքում:

-Շատ մտերիմ, իրական ընկերներ չունեմ իրենց շարքում, ունեմ մտերիմ մարդիկ, որոնց հետ, այո, շատ լավ շփվում եմ, ինչ-որ իմաստով նաև ընկերություն եմ անում, բայց մենք բնականաբար ընկերներ չենք: Շատ քիչ մարդ կա քաղաքական դաշտում, չկա այդպիսի մարդ քաղաքական դաշտում, ում նկատմամբ ես ունեմ կանխակալ վատ մոտեցում….

-Անգամ, եթե քաղաքական հարթակում անձնական վիրավորանք ու այլ ոչ կոռեկտ մեթոդներ են կիրառո՞ւմ:

-Ա՜յ, բացի այդ դեպքերից, որտեղ կա անձնական վիրավորանք իմ, իմ կուսակցության և իմ ղեկավարի հասցեին, իմ հայրենիքի հասցեին: Կան բաներ, որ ես չեմ կարող հանդուրժել որպես անհատ և թիմային մարդ և, բնականաբար, այդ դեպքում գործում է հակադարձության սկզբունքը և գործում է ամբողջ ուժով: Այսինքն, եթե հիշեք իմ քաղաքական գործունեությունը, ես երբևէ նախաձեռնող չեմ եղել տվյալ տիպի, ոճի քաղաքական ցածրորակ քննարկումների, մենք միշտ ստիպված հակադարձել ենք: Ուրիշ բան է, որ իմ հակադարձումները շատ ավելի տպավորիչ են եղել ու ավելի հնչեղ և մարդիկ մոռանում են երբեմն, թե որտեղից է ծագել այս կամ այն վեճը:

-Անցնող տարում նույնպես մամուլը Ձեզ բազմաթիվ անգամներ պաշտոնանկ է արել, չե՞ք հոգնել:

-Չկա տարի, որի ընթացքում իմ պաշտոնանկության մասին ակտիվ խոսակցություններ չլինեն: Հաշվի առնելով, որ ես արդեն ամենաերկարակյաց Կրթության և գիտության նախարարն եմ Հայաստանի նորագույն պատմության մեջ և երևի թե պետք է փորձել հակադարձ կապ գտնել դա մեջ….սա որպես կես կատակ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես միշտ պատրաստ եմ պաշտոնանկության այն առումով, որ մի կողմից շատ սիրում եմ այն գործը, որով  զբաղվում եմ, մյուս կողմից ինձ համարում եմ թիմային մարդ և կլինեմ այնտեղ, որտեղ կորոշի իմ թիմը: Եվ երրորդը` կարծում եմ, որ ցանկացած էջ պետք է պատրաստ լինես շրջելու` նոր էջ բացելու ակնկալիքով: Ուստի Աշոտյանը մնում է Արմեն Աշոտյան, մնալու եմ որպես այդպիսին` անկախ նրանից կունենամ պաշտոն, թե չեմ ունենա և կլինի այն կառավարությունում, թե որևէ այլ տեղ: Իմ մարդկային հատկությունները փորձում եմ դրա հետ չկապել:

-Որքանո՞վ կպակասի Ձեր ընկերների թիվը, երբ այլևս նախարար Աշոտյան չեք լինի:

-Կտրուկ կնվազի շփման շրջանակը, մուտքային զանգերի թիվը, որովհետև զանգերի մի զգալի մասը պայմանավորված են իմ գործունեությամբ: Բնականաբար կլինի ավելի խախանդ, հանգիստ, նյարդահոգեբանական վիճակ և ավելի շատ ժամանակ աշխատելու սեփական ունակությունները զարգացնելու վրա: Այս վեց տարիների ընթացքում, ցավոք, ես այն ծավալով ինձանով չեմ զբաղվել… շատ ավելի շատ եմ զբաղվել, քան բազմաթիվ այլ մարդիկ, երևի իմ ընդդիմախոսներից էլ, բայց ոչ այն ծավալով, որ կցանկանայի: Օրինակ, այդպես էլ սառեցրեցի իմ դոկտորական աշխատանքը, որը դեռևս 2007թ-ից էի սկսել, սառեցրեցի նոր օտար լեզու սովորելու իմ ցանկությունը:

-Ո՞րն է:

-Չորրորդ օտար լեզուն, որ  ուզում եմ սովորել իսպաներենն է, բայց դեռ մնացել է , հուսամ դրա  ժամանակը կգա: Տանն ունեմ մի քանի տասնյակ գրքեր, որ կամ նվեր եմ ստացել, կամ գնել եմ, ժամանակ չունեմ կարդալու, շարել եմ` հույս ունենալով, որ գործին զուգահեռ կկարդամ անպայման: Կամ գործից դուրս գամ` կկարդամ (ծիծաղում է):

-Ի՞նչ սպասելիքներ ունի Արմեն Աշոտյանից ընտանիքը:

-Իհարկե` որ ես ավելի շատ լինեմ տանը, որ ես ավելի շատ իրենց հետ շփվեմ, որ ես չլինեմ դրսի մարդ, այլ լինեմ ներսի մարդ: Նաև, որ ստիպված չլինեն իրենք ինձ կիսել ուրիշների հետ և երևի թե, որ ես ավելի հանգիստ ապրեմ, քանզի դրանով է պայմանավորված նաև իրենց հանգստությունը, իրենց երջանկությունն ու անդորրը:

 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո Այսօր, 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Այսօր, 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել Այսօր, 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից Այսօր, 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել Այսօր, 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից Այսօր, 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին Այսօր, 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում Այսօր, 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան Այսօր, 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին Այսօր, 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից Այսօր, 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին

Տվյալ բաժնի վերջին նյութերը