.jpg)
06/01/2015 15:32
Տիգրան Ս. Պետրոսյանը կես միավորով է զիջել առաջատարին
Լեհաստանի Կրակով քաղաքում ավարտված օփեն մրցաշարում հաջող արդյունքի է հասել երևանցի միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բաժանելով 5-6 տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 5-րդ մրցանակին:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել 7 միավոր վաստակած ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբովը: