14/01/2015 09:13
«Նաիրիտ» գործարանի շուրջ 2 հազար աշխատակիցներ աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել
«Նաիրիտ» գործարանի 2 հազար 215 աշխատակիցների արդեն աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկել, փետրվարի 6-ից բոլորը գործազուրկ են, հետո մոտ 500 հոգու հետ պայմանագրեր կկնքվեն:
«Նաիրիտի» աշխատակիցները երեկ պետք է երթով գային դեպի Բաղրամյան 26, իրենց երկու տարվա չվճարված աշխատավարձերը պահանջելու, սակայն ակցիան չի կայացել: Փոխարենը գործարանի ներսում քննարկում է տեղի ունեցել: «Հրապարակին» տեղեկացրել են, որ քննարկումն ավարտվել է և որոշվել է հունվարի 16-ին ժամը 11-ին հավաքվել «Նաիրիտ» գործարանում և շարժվել դեպի նախագահական նստավայր: