Դոլարի կուրսը ոչ կտրուկ, բայց կբարձրանա
15/01/2015 09:29

Դոլարի կուրսը ոչ կտրուկ, բայց կբարձրանա

«Հրապարակի» տեղեկություններով,  դոլարի կուրսն այս մի քանի օրը  ոչ կտրուկ, բայց  կրկին կբարձրանա:  Քանզի բանկերն այդպես էլ չկատարեցին  ԿԲ հրահանգը`  չստեղծել  դոլարային դեֆիցիտ: 

Բանն այն է, որ բանկիրները չեն վստահում  ԿԲ-ին,  զգուշավորություն են դրսևորում` մտածելով, որ  ԿԲ-ն չի կատարի իր խոստումը,  և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քանակով  արժույթ չի տրամադրի իրենց: ԿԲ-ի մյուս հորդորը`  դրամային վարկեր տրամադրել գործարարներին,  սառեցնել գործարարների կողմից  դոլարային վարկերի վճարումը, բանկերը նույնպես չեն կատարել:  Ինչն էլ առիթ կդառնա ոչ միայն  դոլարի կուրսի բարձրացման, այլև  բանկերի նկատմամբ  ԿԲ-ի կողմից  «ընդգծված» վերաբերմունքի`  բանկերի խոշորացման այս փուլում»:

Դոլարի կուրսը ոչ կտրուկ, բայց կբարձրանա