Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
17/01/2015 09:29

Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին

«Հայկական Ժամանակը», հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, գրել է, որ  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներին հնարավորություն տրվի հարցաքննել Վալերի Պերմյակովին: Երեկվա դրությամբ Հայաստանի քննչական մարմինների ներկայացուցիչները Պերմյակովին հարցաքննելու, նրան տեսնելու հնարավորություն չեն ունեցել:

Նշենք, որ հունվարի 12-ի սպանդի գործի քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը: Ձևավորվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:
Քննչական խումբը ղեկավարում է ՀԿԳ գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Գևորգ Աղաբաբյանը:

Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին