20/01/2015 16:50
Վարչապետը ևս ներկա կգտնվի Սերյոժայի հոգեհանգստի արարողությանը
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Գյումրիից:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փոքրիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը՝ 18:00, Գյումրու Սբ. Նշան եկեղեցիում, որտեղ արդեն հավաքված են բազմաթիվ գյումրեցիներ:
Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը՝ 13:00-ին: