20/01/2015 10:44
Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը՝ այսօր
Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում երեկ մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան:
Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: