20/01/2015 11:29
Բոլորս պետք է այս ողբերգությունից դասեր քաղենք. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը
ՀՀ- ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել Գյումրիում դաժանորեն սպանված ընտանիքի փոքրիկի` 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ։
«Մինչև վերջին րոպեն հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեև մենք բոլորս սպասում ու հավատում էինք: Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են ամոքել սարսափելի ողբերգության ցավը: Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ:
Մեծամասնությունը դա գիտակցում է: Սուգը ողբ է և աղոթք: Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք և անենք ամեն ինչ, որ նման բան այլևս չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը և նրանք, ովքեր նրա թիկունքին կարող էին լինել, արժանի պատիժ կստանան»: