21/01/2015 18:42
Մոսկվայում ՀՀ դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել մոմավառություն
Այսօր Մոսկվայում ՀՀ դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում դաժան սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի: Հարյուրավոր մարդիկ, որոնց թվում էին նաև ռուս և այլ ազգերի ներկայացուցիչներ, ծաղիկներ են դրել` ի նշան միասնական վշտի և ցավի:
Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից, որն էլ հանդիսանում է սգո արարողության անցկացման նախաձեռնողը: